Tags: Հոդվածներ

Давид Абовян, которого обвиняют в смерти новорожденного ребенка, категорически отрицает свою вину

Доктор Давид Абовян, принимавший роды у матери ребенка, прожившего всего 4 дня после рождения, в беседе с корреспондентом агентства PanARMENIAN.Net опроверг слухи о том, что его якобы освободили ои занимаемой должности, возбудили против него уголовное дело и ему грозит лишение свободы сроком от 2 до 6 лет и запрет на врачебную деятельность в течение 3 лет.

По его словам, в смерти младенца ни он, ни какой-либо другой врач не виновен.

 

Collapse )Աղբյուրը

 

Վայ-լրագրողներ

Նոր էս հոդվածը կարդացի ու ահավոր ջղայնացա:

Նոյեմբերի 27-ին “Արմենիա” բժշկական կենտրոնում բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, այն է` բժշկի սխալի պատճառով մահացել էր նորածինը:


Ու սա կոչվում է լրագրությու՞ն: Ի՞նչ է արել բժիշկը: Ի՞նչ գիտեք, որ նրա սխալն էր: Գուցե հազար ու մի բարդություն է եղել: Ինչու՞ եք միանգամից բժշկին մեղադրում: Լրագրողուհին դեպքի մանրամասների մեջ խորանալու փոխարեն միանգամից վարկաբեկում է: Իհարկե, ես ընդունում եմ, որ բժիշկներն ապահովագրված չեն սխալներից, բայց նման հոդվածների հանդիպելիս ու իրականությունը փորփրելիս մեծ մասամբ պարզում եմ, որ բժշկական սխալը ոչ մի կապ չունի: Ամեն դեպքում, կնախընտրեի ավելի հիմնավոր հոդված կարդալ: Նման անորոշ բամբասանքներն ընթերցողին անիմաստ լարում են բժիշկների դեմ: Ախր հերիք էղավ էլի... Չի կարելի էսպես:

Սրանք լավ չեն, լուրջ եմ ասում...

http://www.tert.am/am/news/2009/09/02/hraparak/

Նախ, կարելի է գնալ ու տեսնել էդ հանրակացարանը: Շատ վարձով տներից հազար անգամ լավն է, նախաճաշն էլ անվճար: Երկորդ, ուսանողները կռիվ են անում այնտեղ ապրելու համար: Տարեկան 180 000-ը գալիս է ամիսը 15 000: Ու էդ հանրակացարանը կյանքում դատարկ չի մնա: Անգամ երևանցի ուսանողներով պետական պարապելու համար ուզում էինք էնտեղ սենյակ վերցնել՝ շատ լավ իմանալով, որ չեն տա:

Էս հայկական թերթերում մեկ-մեկ նենց բաներ կգտնես...

Աղանդավորը բողոքում է

Հուլիսի 13-ին Գոռ Գ.-ն դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Մելինե Հ.-ի հետ քարոզչություն կատարելու ընթացքում Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակիչ Հայկ Է.-ն անպարկեշտ ձեւով վիրավորել է իրեն, ձեռքով հարվածել ու մարմնի տարբեր մասերում վնասվածքներ պատճառել:
Մեր կողմից ավելացնենք՝ շատ ճիշտ է արել:

Աղբյուրը