Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Մագալի Միշո

Կինոթատրոնում հերթ էինք կանգնել, որ ֆիլմից առաջ խմելու բան գնեն. ֆրանսիական ֆիլմի երկուշաբթին էր, որ սիրում ենք հաճախել։ Մեկ էլ մի կին մոտեցավ մեզ, ֆլայեր տվեց ու վարժ դանիերենով, բայց ուժեղ ֆրանսիական առոգանությամբ ասաց, որ շաբաթ օրը համերգ է տեղի ունենալու, կարող ենք գնալ։

Համավարակի ժամանակ երևի ամենաշատը համերգներն էինք կարոտել, բայց չէինք կարող գնալ. ուրբաթ մեկնում եմ Կանադա, Մորթենն էլ իր նոր ֆիլմի նկարահանումներով է խառը։ Ամեն դեպքում, որոշեցի ուսումնասիրել, թե ով է ու ինչ է երգում։ Անունը գուգլեցի ու ծիծաղից թուլացա։ Իր «զուգահեռ» կյանքում գիտնական է՝ պհդով։ Դանիայում գրեթե բոլոր ակադեմիկները զուգահեռ արվեստագետի կարիերա ունեն՝ որը գրող, որը երաժիշտ, որը նկարիչ։

Տանն արդեն լինքդինով նամակ գրեցի էս բոլորի մասին, ասացի, որ երգերը կլսեմ, հուսամ էլի համերգ կլինի։ Շնորհակալություն հայտնեց, խնդրեց, որ տարածեմ ընկերներիս շրջանում։

Ալբոմը լսեցի, մեջը դուդուկ էլ կար ոմն Արսեն Պետրոսյանի կատարմամբ։ Ու քանի որ խոստացել էի տարածել, խնդրեմ, երգերից։ Ֆրանսիական շանսոնի սիրահարներին պիտի որ դուր գա։

Tags: Երաժշտական
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment