Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

ԿՄ-ն

Պատերազմից հետո ԿՄ-ում հաճախ եմ լինում։ Լուռ անցնում եմ հին ու մոռացված բլոգների վրայով, հին գրառումներ կարդում, նորերի տակ՝ մեկնաբանություններ թողնում։ Պատերազմից հետո գրեթե ամեն օր ստուգում եմ ֆիդս՝ նոր գրառումների սպասելով, որոնք խիստ հազվադեպ են, բայց, որոնց, միևնույն է, սպասում եմ։ Թեև մեծ մասամբ այստեղ լռություն է տիրում, պատերազմից հետո ԿՄ-ն ինձ համար ճիշտ նույն վայրն է, ինչ 2008-ի ընտրություններից հետո. էստեղ գալիս եմ, որ համոզվեմ՝ մենակ չեմ։ Ուղղակի այս անգամ լևոնակությունը հաղթեց, ամեն իմաստով հաղթեց... 2008-ին ուղղակի հետաձգվել էր այն, ինչ 2018-ին պիտի լիներ ու արագորեն ամեն ինչ տաներ դեպի պատերազմ, դեպի Արցախի կորուստ, դեպի անպաշտպան սահմաններ, դեպի նվաստացած հայ ժողովուրդ, ատելություն արցախցիների, սփյուռքի ու այլ խմբերի նկատմամբ։ Դրա համար եկել եմ ԿՄ, որ չգժվեմ։
Tags: Բլոգ
Subscribe

  • Հայալեզու ակտիվ բլոգներ

    Վերջին ժամանակներս հայկական բլոգոլորտն ահագին ակտիվացել է թե՛ գրառումներով, թե՛ քննարկումներով։ Այստեղ կտեղադրեմ և պարբերաբար կթարմացնեմ հայերեն…

  • Հավաքագրում

    Բլոգոլորտի ընկերներ ջան, էսպիսի մի բան եմ մտածել։ Քանի որ ինձ ահագին դուր ա գալիս էս հինգ-վեց հոգուս՝ նոր սկսված ակտիվությունը, առաջարկում եմ մի քիչ…

  • Բլոգ գրելու մասին

    Էսօր Լուիզիանայից տուն գալիս ընկերոջս հետ քննարկում էինք բլոգոսֆերան։ Ես դժգոհում էի, որ գրքերի ռիվյուներ մարդիկ չեն սիրում կարդալ։ Ինքն էլ ասում էր,…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 3 comments