Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Անկապ

Ես չգիտեմ՝ ով ոնց, բայց սկզբում կորոնայի համավարակի, հետո նաև պատերազմի ու հետպատերազմյան զարգացումների արդյունքում իմ ուղեղը լրիվ տապակված է։ ADHD ունեցողի պես ուշադրությունս տեղից տեղ է թռչում, ուժերս՝ հազար ուղղությամբ մասնատվում, ու էդպես էլ ոչինչ չեմ հասցնում անել։ Միջավայրի ու կարիերայի փոփոխության ու Հայաստանը կորցնելու վտանգի արանքում տարբեր ուղղություններով ճամփաներ եմ կառուցում, որ էդպես էլ կիսատ են մնում։ Արժեհամակարգս լրիվ փլվել է, ու նորն եմ կառուցում՝ փորձելով հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր։ Ընկերական շրջապատս գրեթե լրիվ փոխվել է թե՜ Հայաստանում, թե՜ Դանիայում, թե՜ մնացած աշխարհում։ Զրոյից հարաբերություններ են կառուցվում։ Զրոյից նպատակներ եմ մոգոնում, իսկ հին ամեն ինչ անիմաստ է թվում։

Մենք երկու ազգի ենք բաժանվել՝ բոլորովին տարբեր արժեհամակարգերով ու տարբեր նպատակներով, ու չգիտեմ՝ ոնց ենք շարունակելու միասին ապրել։ Ապրելու՞ ենք արդյոք միասին։ Մենք իրար հակասող, իրար բացառող նպատակներ ունենք, ու մեր համատեղ գոյությունն ուղղակի անհնար է դարձել. դուք անցել եք էնպիսի սահմաններ, որտեղից այլևս վերադարձ չկա։

Իմ ուղեղը հիմա հանգիստ է ուզում, ուղղակի հանգիստ, որ կարողանա նոր իմաստներ փնտրել։ Իմ ուղեղը հոգնել է ու գրել չի ուզում։ Իմ ուղեղը ջախջախված է ու անդադար մտածում է ամեն ինչի ու ոչ մի բանի մասին։ Իմ ուղեղն անջատվել է ուզում էնպես, ինչպես էշ կերած-էշ մեծացած եվրոպացիներն են կարող անջատվել։ Իմ ուղեղը ստից բաներից խոսել կարողանալ է ուզում, ինչպիսիք են եղանակը կամ խոհարարական հնարքները։ Իմ ուղեղը հոգնել է Հայաստանի մասին մտածելուց, մի Հայաստանի, որի բնակչության մի ստվար զանգված վերացման քվե է տվել։

Subscribe

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Կիրակնօրյա

    Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ…

  • Դանիական ձմեռ

    Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։ Նախաճաշին լուրերն ենք…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 3 comments