«Ազգային թանգարան»

Հիշեցնեմ, որ գիրքս լույս կտեսնի հոկտեմբերին։ Շնորհանդեսի օրվա ու տեղի մասին, ինչպես նաև գիրքն օնլայն ձեռք բերելու մանրամասների մասին շուտով կհայտնեմ։ Իսկ մինչ այդ հատված «Ազգային թանգարան» պատմվածքից.

- Թանգարանի այս հատվածը նախատեսված է ընտանիքների համար,- ասաց,- բոլորդ էլ երեւի հիշում եք ձեր մանկությունից, թե ինչ ձանձրալի էր թանգարան գնալը։ Այս բաժինը կառուցվել է այնպես, որ երեխաները խաղան ու միաժամանակ նոր բաներ սովորեն... Սա տասնիններորդ դարի դանիական դպրոցն է։

Գիդը ցույց տվեց նեղլիկ սենյակը, որտեղ դպրոցական նստարաններ ու գրատախտակ կային։ Միան մոտեցավ առաջին շարքի նստարանին, չկարողացավ նստել. հագով բավական փոքր էր։
Յուրաքանչյուր նստարանի վրա փոքր գրատախտակ կար, կողքը՝ կավիճ։ Գրեց. «Ես կրեցի, դու ինձնից տխուր ես»:

– Ուսուցիչն օրը սկսում էր տերունական աղոթքով։ Հետո երեխաներն օդի մեջ տառեր էին գրում ու թվեր գումարում-հանում...
Միան օդի մեջ մատով ինչ-որ բան գրեց՝ մեջքի հետեւում զգալով Էմիլի հայացքը։

– Այդ ի՞նչ գրեցիր,- հարցրեց Միայի կողքին կանգնածը։ Դեմքը ծանոթ էր, բայց Միան չէր հիշում՝
որտեղ էր հանդիպել, բայց տեղը բերեց՝ գերմանացի է, ֆիզիկոս ու պոստդոկ։
Հետ նայեց, որ համոզվի՝ Էմիլն իրեն է նայում ու
լսում, պատասխանեց.
– Մեկին գումարած մեկ։
– ... Դասամիջոցներին տղաները կռվում էին, աղջիկները՝ երգում... Իսկ հիմա առաջանանք դեպի
մերձավորարեւելյան շուկա։
Միան ոտքի կանգնեց, հետեւեց բազմությանը։ Էմիլն աննկատ մոտեցավ նստարանին ու կարդաց
գրատախտակին գրվածը։ Մատով ջնջեց մի քանի տառ եւ կավիճով դարձրեց. «Ես կրեցի, ես քեզնից
տխուր եմ»։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.