?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Դրայոր

Կոպենհագենի մեծ մասը տեղակայված է Զելանդիա կղզու, իսկ մի փոքր մասը՝ Ամա կղզու վրա։ Աման ինքն իրենով փոքր կղզի չէ, ու Կոպենհագենից դուրս այլ բնակավայրեր էլ կան։ Ժամանակին մոտ մի տարի ապրել եմ կղզու հարավ֊արևմտյան մասում՝ Քեսթրուփում։ Հանգիստ թաղամաս էր՝ առանձնատներով, բաց դաշտերով ու անտառներով։ Երբեմն ձիավորների էլ կտեսնեիր փողոցներում։ Կյանք չկար ընդհանրապես։ Մի երկու սուպերմարկետ մոտակայքում ու վերջ։ Ծովն էլ հեծանիվով տասը րոպեի ճամփա էր։ Այդ կողմերում հիմնականում աշխատավոր խավն է ապրում։ Մարդկանց արտաքինից նույնիսկ կարելի է գուշակել, որ Ամայից են։

20160526_211752.jpg Քեսթրուփում իմ տան մոտակայքում

Հիշում եմ՝ քաղաքը բավական հեռու էր, ու ամեն օր ամենաքիչը 30 կմ հեծանիվ էի քշում։ Ճամփեքին չձանձրանալու համար աուդիոգրքեր էի լսում։ Էդպես Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունն» եմ ծայրից ծայր լսել։ Բայց ինչ Քեսթրուփից տեղափոխվել եմ Կոպենհագեն, հազվադեպ եմ Ամայի հարավային կողմերում հայտնվում՝ հիմնականում հեծանվարշավների շրջանակներում կամ ինքնաթիռ նստելիս (օդանավակայանն էլ է այնտեղ)։ Ու մի քիչ կարոտում եմ օրվա մեջ էդքան շատ հեծանիվ քշելը։ Հիմա հազիվ օրը 6-7 կմ եմ քշում լավագույն դեպքում։

DSC_0367.JPG Դրայորն ու Ամայի հարավային ծայրը ինքնաթիռից

Ամայի հարավ֊արևելյան կողմում մի փոքրիկ քաղաք կա, անունը Դրայոր։ Քաղաքը բավական տարբեր է Ամայի ընդհանուր մթնոլորտից։ Նախ, բավական կոմպակտ է. սրճարաններն ու ռեստորանները, կինոթատրոնը, փոքր խանութներն ու սուպերմարկետներն ու բնակելի տները բոլորը մի տեղում են հավաքված։ Հետո, նաև ահագին հին է ու սիրուն, փողոցներն էլ սալաքարերով են։ Հայտնվելով այնտեղ՝ հեչ չես ասի, թե Ամայում ես։

Չնայած որ Դրայորը Քեսթրուփից շատ հեռու չէ (ընդամենը 7-8 կմ), այնտեղ ապրելու ընթացքում ընդամենը մի անգամ եմ Դրայորում եղել, այն էլ Մառլենի հետ Ամայի շուրջը հեծանվարշավ էինք կազմակերպել, ուզած֊չուզած պիտի նաև Դրայորի միջով անցնեինք։ Հիշում եմ՝ իջանք հեծանիվներից, ճաշեցինք, հետո պաղպաղակ կերանք, մի քիչ զբոսնեցինք ու նորից հեծանիվ նստեցինք՝ արևելյան ափով քշելով դեպի քաղաք։

Բայց միշտ ուզեցել եմ Մորթենի հետ վերադառնալ էդ պստլիկ քաղաքը։ Ու ամեն անգամ, երբ երկուսով կամ ուրիշների հետ հեծանվարշավների ենք գնացել, հիմնականում մնացել ենք Զելանդիայոմ ու էդպես էլ չենք հասել Դրայոր։ Միայն անցյալ տարի որոշեցինք Ամայի շուրջը պտտվել, հետևաբար նաև Դրայոր հասնել, բայց էնքան քամոտ էր, իսկ մենք՝ թեթև հագնված, որ հասանք Ամայի ամենահարավային ու կենտրոնական կետը ու հետ դարձանք։

img_20190713_144909 Դրայոր չհասած անսպասելի անձրև֊ամպրոպ

 

Ու էդպես Դրայոր գնալը հետաձգվեց մինչև էս տարի, երբ մեր արձակուրդի մի մասը Դանիայում ենք անցկացնում ու որոշել ենք գրեթե ամեն օր հեծանվարշավ գնալ։ Քանի որ Դրայորը եղածներից ամենամոտն է՝ 16 կմ մեր տնից, որոշեցինք որպես նախավարժանք հենց էնտեղ էլ գնալ։

img_20190713_165108

Էս անգամ ընտրեցի ամենակարճ ու անհետաքրքիր ճանապարհը, որ ուղիղ էնտեղ հասնենք։ Ու իրոք. քամու հարցում բախտներս լավ բերեց, բայց եղանակի տեսությամբ չկանխատեսված անձրև֊ամպրոպի տակ ընկանք։ Ամեն դեպքում, կտրեցինք֊անցանք ամբողջ Աման՝ իր դաշտերով ու առանձնատներով, հասանք Դրայոր։ Ամեն ինչ նույնն էր. պաղպաղականոցը, սուպերմարկետները, սրճարանը, բոլորը նույն տեղում էին։ Միակ տարբերությունն այն էր, որ քաղաքը լրիվ ծաղիկների մեջ էր։

img_20190713_171636

Մի լավ զբոսնեցինք նեղլիկ փողոցներով։ Ուսումնասիրեցինք դեղին տները։ Հեքիաթային տրամադրություն էր լրիվ։ Էնքան հավեսն էին, որ նույնիսկ մտածեցինք՝ կարող ենք էստեղ տեղափոխվել, եթե հարմար տուն գտնենք։ Դե ծովն էլ մյուս կողմում էր՝ նավերով ու բադերով։ Ճաշեցինք ծովափնյա ռեստորաններից մեկում։ Անհավատալի մի բան է, որ Ամայի անկյունում՝ օդանավակայանից այն կողմ, մի էսպիսի խաղաղ քաղաք կա։

img_20190713_170817

Աման կտրել անցնելով՝ մի քիչ էլ հիշողությունների գիրկն ընկա։ Այն անվերջանալի հեծանվային ճամփորդությունները, անհաղթահարելի քամին, մի երկու անգամ գիշերվա մեջ կորելը (իսկ էնտեղ անթափանց մութ է լինում գիշերները)։ Լավ ժամանակներ էին, բայց հիմա ավելի լավ ժամանակներ են, իսկ Կոպենհագենում Մորթենի հետ ապրելը՝ ավելի հաճելի։

Լավն էր Դրայորը։ Հաստատ էլի կգանք։ Եթե դուք էլ Կոպենհագենի կողմերում լինեք, անպայման գնացեք։
Flag Counter

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

November 2019
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Պիտակներ

Powered by LiveJournal.com