?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Անահորիշ

Անահորիշ իռլանդերենից թարգմանաբար նշանակում է պարզ ջրերի տեղ։ Իռլանդացի պոետ, նոբելյան մրցանակակիր Շիմըս Հինիի բանաստեղծություններից մեկն է, որը Լիզա Հանիգանը երգ է դարձրել։ Իր երրորդ ալբոմի վրա աշխատելիս դժվարանում էր բառեր գտնել։ Դրա համար սկսել է կարդալ բառերի վարպետին՝ Շիմըս Հինիին որպես ոգեշնչում։ Ասում է, որ Անահորիշը տեղով մեկ երգ էր։

Համերգների ժամանակ Լիզան Անահորիշը միշտ ակապելլա է կատարում՝ այդ պահին իրեն ընկերակցող երաժիշտների հետ։ Իռլանդական կախարդական հնչողություն ունի երգը, ու երբ լսում ես, հասկանալի է դառնում, որ ցանկացած երաժշտական գործիք կխանգարի երգի հնչողությանը։ Ներքևի տեսահոլովակում Saint Sister֊ի աղջիկներն են ձայնակցում Լիզային։ Հենց նրանք էին ուղեկցում երգչուհուն ալբոմի շրջագայության ժամանակ։

Չգիտեմ ինչու որոշեցի երգի մասին գրել էսօր։ Լսեք ու վայելեք։ Ներքևում էլ Հինիի բանաստեղծությունն է։

Anahorish by Seamus Heaney

My "place of clear water,"
the first hill in the world
where springs washed into
the shiny grass

and darkened cobbles
in the bed of the lane.
Anahorish, soft gradient
of consonant, vowel-meadow,

after-image of lamps
swung through the yards
on winter evenings.
With pails and barrows

those mound-dwellers
go waist-deep in mist
to break the light ice
at wells and dunghills.

Flag Counter

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

November 2019
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Պիտակներ

Powered by LiveJournal.com