Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Տեսություն


Վերջին ամիսներին ինչ ասես չկարդացի բաժանման ու դրան հաջորդող փուլերի մասին: Որոշ տեղերում ինձ տեսնում էի, որոշ տեղերում՝ ոչ: Հաճախ էլ ինձ տեսնում էի նորից ու նորից նույն փուլերի միջով անցնելիս: Երբեմն էլ թվում էր, թե վերջ, անցել է ամեն ինչ, կյանքը շարունակվում է: Ի վերջո, հասկացա, որ էդ գծային փուլերը շատ տեսական են ու այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մշակեցի վերևի պատկերը: Կենտրոնում բաժանումն է: Սպիրալը ժամանակն է, կարմիր եռանկյունին՝ ցավը: Քանի դեռ կենտրոնից քիչ ժամանակ է անցել, ցավը մեծ է ու անհետանալուց հետո ոչ երկար ժամանակ անց է նորից հայտնվում: Բայց որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի հազվադեպ է ցավն այցելում ու լինում է ավելի թույլ: Ու դա այնքան, մինչև դառնում է մի փոքրիկ ծակոց ու անհետանում: Հույս ունեմ՝ կհասնեմ այդտեղ:
Tags: Դեղ, Ծակ մտքեր
Subscribe

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Կիրակնօրյա

    Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ…

  • Դանիական ձմեռ

    Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։ Նախաճաշին լուրերն ենք…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments