Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Կրթական խնդիրներ 2. ովքե՞ր են բուհ ընդունվում և ովքե՞ր են ավարտում

Ավարտական դասարանի աշակերտը մեջտեղից ճղվում է, տանջվում, որ հաղթահարի ընդունելության քննությունները: Իսկ երբ մեծ ջանքերից հետո ընդունվում է բուհ, արդեն նյարդերն անջատում, հանգիստ ապրում է՝ վստահ լինելով, որ դիպլոմ ստանալու է:

Մեր բուհական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ ընդունվելը դժվար է, ավարտելը՝ հեշտ (նույնիսկ եթե կոռուպցիայի հնարավորությունը բացառենք): Արդյունքում ունենում ենք կիսատ-պռատ պատրաստված մասնագետներ, որոնցից քչերն են իսկապես ունակ աշխատանքի անցնելու (թեկուզ որոշակի պրակտիկայից հետո): Կարծում եմ՝ պետք է ճիշտ հակառակն անել. ընդունել գրեթե բոլորին, բայց թույլ տալ ավարտել միայն լավագույններին: Կասեք՝ բուհերը ֆինանսավորման խնդիր ունեն, ո՞նց կարելի է ուսանողներին դուրս թողնել: Ասեմ, որ բժշկական համալսարանը, որտեղ ժամանակին սովորում էի, մի պահ նման քաղաքականություն էր որդեգրել: Ցավոք, բավականաչափ ժամանակ չանցավ, որպեսզի տեսնենք՝ ով է ավարտում, բայց ամեն դեպքում համալսարան ընդունվում էին բոլոր դրական ստացածները, սակայն տարվա կտրվածքով ամբողջ համալսարանից մի քանի հարյուր հոգի դուրս էր մնում (համեմատության կարգով ասեմ, որ համակարգային փոփոխությունից առաջ տարեկան դուրս մնացողների թիվը հազիվ մի քանիսն էր, ու բուհն ամեն ինչ անում էր, որ դուրս մնացողներ չլինեն): Արդյունքում՝ ստիպված էին լինում կուրսը կրկնել, հետևաբար կրկնակի վարձ տալ: Այդպես համալսարանը ֆինանսավորումից չէր զրկվում, կուրսից կուրս էլ տեղափոխվում էին միայն արժանիները:

Խնդրի լուծման համար պետք է անդրադառնալ ևս մեկ հարցի, այն է՝ անվճար ու վճարովի համակարգերը, ինչի պատճառով էլ հենց վերջին դասարանի աշակերտներն էդ աստիճանի քրտնում են. բոլորն էլ ուզում են անվճար ընդունվել: Իհարկե, այս խնդրի դրական լուծում էր ռոտացիայի ներմուծումը, սակայն նկատել եմ, որ սա լիովին չի արդարացնում իրեն, որովհետև խնդիրներ կան գնահատման չափանիշներում: Էլ չենք խոսում կոռուպցիայի մասին. բազմաթիվ ուսանողներ դիմում են զարտուղի ճանապարհների, որպեսզի անվճար մնան/անցնեն (երբեմն նույնիսկ տարեկան վարձից էլ մեծ կաշառքներ տալով):

Ընդունվող-ավարտողների խնդիրը լուծելու համար առաջարկում եմ.
1 Հեշտացնել բուհ ընդունվելը. իհարկե, բնավ չեմ ասում, որ ցանկացած մեկին ցանկացած մասնագիտությամբ պետք է ընդունել, բայց, ասենք, կարելի է մրցակցությունից անկախ շեմք որոշել, որը հաղթահարող ցանկացած ուսանող կհայտնվի բուհում:
 
2. Վերացնել անվճար-վճարովի համակարգը պետք է նաև ընդունվողների համար հավասար պայմաններ ստեղծել, իսկ անվճար-վճարովիի առկայությունը խնդիր է ստեղծում պետության համար: Եթե սպասվածից մեծ թվով դիմորդներ են հաղթահարել, ասենք, անվճարի շեմքը, ապա պետությունը ստիպված է ավելի մեծ գումարներ ծախսել, ռոտացիայի կիրառումն էլ բարդանում է: Դրա համար առաջարկում եմ բարձրագույն կրթությունը վճարովի դարձնել բոլորի համար, նաև էժանացնել (լուրջ, չեմ հասկանում, թե ոնց է, որ մեզ մոտ ուսման վարձն էնքան է, ինչքան Նիդեռլանդներում, բայց դասախոսների ստացած աշխատավարձը, ուսանողների վրա ծախսված նյութերը և այլն զգալիորեն զիջում է Նիդեռլանդներին): Երևի բարդ հաշվարկներ են պետք, թե ամեն ուսանողի վրա իսկապես ինչքան գումար է ծախսվում և ծախսվու՞մ է արդյոք այդ գումարը, վերանայել դասախոսների աշխատավարձներըը (հա՛, դրանք բարձրացման կարիք ունեն), պարզել, թե ուր են գնում ուսման վարձերն ընդհանրապես և սահմանել մի թիվ, որը հնարավորություն կտա բոլոր ծախսերը փակել: Իսկ պետությանը բնավ հանգիստ չենք թողնում: Պետպատվերի վրա ծախսվող գումարը կարելի է կուտակել հիմնադրամներում և զանազան պայմաններով կրթաթոշակների մրցույթներ հայտարարել, որոնք հնարավորություն կտան լավ ուսանողներին ուսման վարձի հարցը լուծել և ընդհանրապես կխթանեն լավ ուսանող լինելը:

3. Խստացնել գնահատման չափանիշները. էսօր մեր բուհերում շատ հեշտ է դրական գնահատական կպցնելը: Դա գալիս է ոչ միայն դասախոսների սուբյեկտիվ ցածր ստանդարտներից, այլև հենց գնահատման սանդղակի անկատարելությունից: Այն եվրոպական բուհերում, որտեղ սովորել եմ վերջին մեկուկես տարվա ընթացքում, դրական գնահատական ուսանողը ստանում է առնվազն 50%-ից բարձր գիտելիքներ ցուցաբերելու դեպքում (երբեմն նույնիսկ 60% և ավելի): Հայաստանում որոշ բուհերում դրական գնահատական կարելի է ստանալ անգամ 30-40% գիտելիքներով: Այս սանդղակը պետք է բարձրացնել: Արդյունքում՝ կմեծանա դուրս մնացողների թիվը, կփոքրանա գիտելիքազուրկ շրջանավարտների թիվը: Գնահատման չափանիշներին, հատկապես դրանց սուբյեկտիվ կողմին շատ ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա գրառումներում:

Այս ամենի արդյունքում ունենում ենք մեծ թվով ընդունվողներ, փոքր թվով որակյալ ավարտողներ:

Եթե ունեք այլ առաջարկներ կամ համաձայն չեք վերը գրվածի հետ, խնդրեմ, եկեք քննարկենք: :)
Tags: Կրթություն, Հայաստան
Subscribe

Recent Posts from This Journal

  • Կոպենհագենի հարատևությունը

    Կոպենհագենը տարօրինակ քաղաք է։ Հարատևությունն ու ժամանակավորությունն էստեղ միախառնվում են իրար, ու դու անընդհատ մեկից մյուսն ես ընկնում՝…

  • Համայնքներ

    Սկանդինավյան հոկտեմբերը դեպրեսիայի բուն է։ Կարծես արդեն իմ ռիտուալն ունենամ. օրերի կարճանալու ու ցրտելու հետ մեկտեղ սկսում եմ Ջուլյա Սթոուն լսել ու…

  • Նոր տեսակի սոցիալիզացիա

    Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 3 comments