?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Երբ Բրյուսովի ռեկտորի հեռացման մասին կարդացի, անմիջապես հիշեցի նմանատիպ մի պատմություն, որն անցյալ տարի էր տեղի ունեցել, բայց մի քիչ ուրիշ սցենարով ընթացավ, չնայած արդյունքը նույնն էր. ռեկտոր փոխվեց:

Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»: Մի կողմ ենք թողնում, որ նրա խոսքը բավական աղավաղված է ներկայացվել, մի կողմ ենք թողնում, որ Գոհար Քյալյանն ընդհանրապես խոսակցական լեզվով է շփվում ուսանողների հետ: Լինելով նույն համալսարանից, ինձ մոտ հարց էր ծագել` լրագրողներն ինչպե՞ս էին հայտնվել ռեկտորի հետ հանդիպմանը, որին սովորաբար հրավիրվում են միայն ուսանողներն ու դեկանատի ներկայացուցիչները: Ինչու՞ հանկարծ որոշեցին հենց այդ հանդիպումը լուսաբանել, երբ Քյալյանը տարին մի քանի անգամ տարբեր ֆակուլտետների և ուսանողների հետ հանդիպումներ ունենում էր, ու նախորդ հինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ որևէ լրագրող չհայտնվեց դահլիճում: 

Ինչ խոսք, ինչ-որ մեկը զանգել-կանչել էր, ընդ որում` տարբեր թերթերից: Ավելին` տարբեր ուսանողների հետ զրուցելուց հետո պարզեցի նաև, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ աղջիկներ ոտքի են կանգնում ու բավական հարձակողական տոնով հարցեր ուղղում` ոչ թե պատասխան ակնկալելով, այլ փորձելով ռեկտորին հունից հանել: 

Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Հարցի պատասխանը մինչև հիմա չունեմ, բայց կարող եմ ենթադրություն անել: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի: Չգիտեմ` ում էր ընդգրկել նոր կազմում, ոչ էլ նրանց կուսակցական կողմնորոշումն եմ ստուգել, բայց ակնհայտ էր, որ նրանք նույն մարդիկ չէին, որոնք հինգ տարի առաջ գրեթե միաձայն ընտրել էին Քյալյանին:

Աշոտյանի ինչի՞ն էր պետք Քյալյանից ազատվել: 

Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր: Դա ձե՞ռք էր տալիս Աշոտյանին և ընդհանրապես ՀՀԿ-ին, որը մի ժամանակ մեծ ազդեցություն ուներ ԵՊԲՀ-ում. ուսանողական խորհրդարանը, կարելի է ասել, ՀՀԿ-ին էր պատկանում (ուսանողական խորհրդարանի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ): 2007-ն ու 2008-ը ձեռքներից բաց թողեցին, բայց հո թույլ չէին տա՞, որ 2012-ին նույնը կրկնվեր: Դրա համար պետք էր Քյալյանին այնպիսի մեկով փոխարինել, որը գրկաբաց կընդունի հանրապետականներին, ու ուսանողական խորհրդարանը նորից կդառնա քարոզչամեքենա:

Էդպես էլ կա: Ճիշտ է` լսել եմ, որ պաստառներ գոնե փակցված չեն, բայց ուսանողական խորհրդարանի ուսանողների մեծ մասը հանրապետականներ են: Բա ոնց, ընտրությունների համար համեղ պատառ չէ՞: Ձեռքի հետ էլ հիմիկվանից Աշոտյանների հաջորդ սերունդն են մեծացնում:

Զոլյանի հեռացումն էլ նորից Աշոտյանի հետ հակամարտության արդյունք է, բայց այս անգամ ավելի բացահայտ, առանց հմտորեն կազմակերպված նախերգանքի: Կարդալով հայտնաբերված «խախտումների» մասին` երկու հարց է առաջանում մոտս. նախ, մի՞թե Զոլյանը միակ ռեկտորն է, որը խախտումներ է թույլ տալիս: Երկրորդ, արդյոք այդ ամենը համապատասխանու՞մ է ճշմարտությանը: Գաղտնիք չէ, որ հայկական բոլոր պետական բուհերը (մեկը շատ, մեկը քիչ) կոռումպացված են: Բայց բոլոր ռեկտորները չեն պատժվում, չէ՞: Ստացվում է, որ մեր երկրում ոչ թե որևէ հանցանքի համար են պատժվում, այլ ինչ-որ մեկի «չլսելու»: Մի անհանգստացեք, հենց որևէ ռեկտոր իրեն «խելոք չպահի», նրանից ազատվելու ձևն էլ կգտնեն:

Պարզ չէ, թե Աշոտյանը Զոլյանի հետ ինչ խնդիր ունի, բայց գիտեմ, որ Բրյուսովն ամենաքիչ կոռումպացված ու քաղաքականացված բուհերից է: Մի՞թե Զոլյանին պաշտոնից ազատում են, որպեսզի ապահովեն ՀՀԿ-ի ազատ մուտքը համալսարան:

Արդյոք երկու ռեկտորների պատմությունը նշանակում է, որ Հայաստանում գոնե կրթական համակարգում բոլորը կախված են ինչ-որ մեկի կամ ինչ-որ կուսակցության քմահաճույքներից:

Պիտակներ:

Flag Counter

Comments

( 21 ասվածներ — Մի բան ասա )
arega
Apr. 18th, 2012 03:18 pm (UTC)
Хорошо написано. Добавлю, что в некоторых СМИ написано, что за всем стоит премьер-министр и идея объединить Педагогический с Брюсовым, таким образом один из лучших ВУЗ-ов ратворится, исчезнет. Врремя покажет.
byurie
Apr. 18th, 2012 03:24 pm (UTC)
Միացման մասին Աշոտյանը հազար անգամ հերքեց: Չնայած բոլոր թերություններին, չեմ կարծում, թե էդքան ամոթը կորցրել ա, որ էդ կարգի ստեր փչի: Համ էլ տրամաբանորեն էս նեղ մաջալին ու՞մ մտքով պիտի անցներ երկու բուհերը միացնել, երբ իրենց աթոռն ինքը մեծ հարցականի տակ ա:
arega
Apr. 18th, 2012 03:29 pm (UTC)
Наверное) Просто Золян не "их" человек.
byurie
Apr. 18th, 2012 03:30 pm (UTC)
Հա, իմ մտքով էլ ա էդ անցնում
arega
Apr. 18th, 2012 03:49 pm (UTC)
Նրան համարում են քոչարյանական, չէ որ նրա օրոք է դարձել ռեկտոր:
byurie
Apr. 18th, 2012 03:55 pm (UTC)
:))))) էդ տրամաբանությամբ Քյալյանին էլ պիտի քոչարյանական համարեն, բայց ինքը ոչմիբանական էլ չէր, իսկ եթե նույնիսկ ինչորբանական էր, համալսարանում երբեք ցույց չէր տալիս:
(Deleted comment)
byurie
Apr. 18th, 2012 04:15 pm (UTC)
Վայ, ուրախ եմ իմանալ :)
noni_no
Apr. 18th, 2012 05:08 pm (UTC)
լրիվ իրանցական ա Զոլյանը

լեզվի օրենքի ժամանակ ինչ ելույթներ էր ունենում, ինչ ելույթներ
byurie
Apr. 18th, 2012 05:11 pm (UTC)
բա որ իրանցական ա, ինչու՞ են հանում: խելոք չի՞ մնացել
noni_no
Apr. 18th, 2012 05:06 pm (UTC)
Բյուր, Զոլյանը Բրյուսովի հերն անիծեց: Չեմ ուզում էստեղ շատ բաներ գրեմ, բայց իր շնորհիվ դասախոսներից մեկը ինֆարկտից մահացել է, մյուսին նախաինֆարկտային վիճակում էս վերջերս հասցրել են հիվանդանոց:

լավագույն բուհից Բրյուսովը դարձրեց ճ կլասի ինչ-որ անկապ բան

պետք չի հերոս դարձնել վախկոտ ու անսկզբունքային էդ արարածին: մենակ չեմ հասկանում ոնց է լեզուն էդքան բացվել: նա սկի ուսանողների երեսին չի կարողանում նայել
byurie
Apr. 18th, 2012 05:10 pm (UTC)
Հարցը հերոս սարքելը չի, ոչ էլ էն, թե ինչ ա արել: Ուղղակի հարցն էն ա, որ բոլոր ռեկտորները մեկը մեկից թափելու բան են, բայց ոչ մեկին որևէ բան ասող չկա: Ինչու՞: Այ էդ էլ վերլուծել եմ գրառմանս մեջ:
noni_no
Apr. 18th, 2012 05:18 pm (UTC)
ուրիշների համար ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ

բայց Զոլյանին որոշ բաների համար կախելն էլ քիչ կլինի, իհարկե, իր արածների մասին նույն Աշոտյանի մոտ վաղուց էր խոսվում, բայց կհավատա՞ս ինձ մեկ է, թե ինչի հենց հիմա գնաց էս ամեն ինչը:

կարևորը դրան էնտեղից հանեն, քանի բոլոր մասնագետները չեն թողել հեռացել
vasvan
Apr. 18th, 2012 06:21 pm (UTC)
Հիմնական պատճառն ճիշտ ել նշել եք. "Բրյուսովն ամենաքիչ կոռումպացված ..... բուհերից է": Եկամուտի այդպիսի աղբյուր է կորում:
byurie
Apr. 18th, 2012 06:48 pm (UTC)
Ռեկտորները նախարարի հետ կիսու՞մ են այդ եկամուտը:
vasvan
Apr. 18th, 2012 07:38 pm (UTC)
Չեմ կարող ասել ինչպես են համաձայնության գալիս, բայց պարզ է, որ քիչ կոռումպացված լինելը պակասեցնում է վերին ատյանների պահանջներն ու եկամուտն: Երկիրն, և մանավանդ ղեկավարությունն, այս ծանր պայմաններում չեն կարող ոչ մի եկամուտի աղբյուր բաց թողնել:
byurie
Apr. 18th, 2012 08:13 pm (UTC)
Ի դեպ, Քյալյանն էլ բժշկականում էր ահագին նվազեցրել կոռուպցիան: Համաձայն մի լեգենդի, մի սկանդալային պատմություն կապված ամբիոնի վարիչներից մեկի հետ հենց դրա արդյունք է. այդ ամբիոնի վարիչը հրաժարվել է Ծառուկյանի աղջկա գնահատակնը բարձրացնել: Դիմել են ռեկտորին, ռեկտորն էլ ասել է, որ ինքը ոչինչ չի կարող անել: Չգիտեմ` ինչքանով է ճշմարիտ, բայց մի տեսակ դուրս գալիս է :)))))
vasvan
Apr. 18th, 2012 09:12 pm (UTC)
Բա որ ասում եմ՝ բյուջեն ճեղքվածք է ստանում։
:)))
byurie
Apr. 18th, 2012 09:17 pm (UTC)
դե ինչ Դումանյանն էկել ա, պիտի որ բոլ-բոլ լցվի :D
vasvan
Apr. 19th, 2012 12:12 am (UTC)
Ցավոք, աիդպիսի նշանակումները կարող են միայն ժամանակավոր լուծում հանդիսանալ։ Ղեկավար պաշտոնների պետք է նշանակվեն ոչ թե մասնագետներ, այլ փորձված, հմուտ և ստուգված անձիք։ Արմատական դեպի լավը ֆինանսական հարցերն փոփոխելու համար բոլոր քիչ թե շատ պատասխանատու պաշտոնների ճիշտ կլինի նշանակել եթե ոչ Լֆիկի, Դոդի Գագոի, Մանվելի, Մկան պես տղաներին, ապա գոնե նրանց շրջապատից ամենաարժանիներին։ Այդ ժամանակ միայն Հայաստանը կծաղկի: Կարծում եմ, Գրզոն, կրթսեր Տեր-Պետրոսյանն ու Ծաղիկի Ռուբոն ել տակավին կորած չեն հայրենիքի համար։
:)))
Գևորգ Գորգիսյան
Apr. 18th, 2012 07:55 pm (UTC)
Այ սենց էլ ապրում ենք ;)
Փոխվեցին կարծես թե հին տերերը,
Նորեր Խաղում են հին դերեր....
Ամենը բխում է Партия-ի շահերից
:))))))))))))))))))))
byurie
Apr. 18th, 2012 08:10 pm (UTC)
Re: Այ սենց էլ ապրում ենք ;)
:))))))))
( 21 ասվածներ — Մի բան ասա )

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

September 2019
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Պիտակներ

Powered by LiveJournal.com