Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Տասնհինգ տարի առաջ Պրահայում

Դպրոցից տուն էինք գալիս: Ավտոբուսի պատուհանից տեսա մեծ պաստառը. The Kelly Family: Վաղուց էի սպասում: Ուրեմն գալիս են Պրահա: Ճամփին մտածում էի, թե մամայիս ոնց եմ համոզելու, որ ինձ համերգ տանի: Հազար ու մի խոստում մտքովս անցավ. խելոք կմնամ, Հովոյի հետ կռիվ չեմ անի, տունը չեմ կեղտոտի: 

Մտա տուն:
- Մամ, գիտե՞ս, որ հունվարի 8-ին Kelly Family-ն ա գալիս Պրագա,- ասում եմ ու պատրաստում խոստումների ցանկը:
- Հա՞, կարելի ա գնալ:
Զարմանում եմ:

Հաջորդ օրը մայրս գնում է տոմսարկղ: Տոմսերն արդեն սպառված են լինում:

Դասարանում էլ ենք քննարկում խմբի գալու հարցը: Ոչ ոք տոմս չուներ: Էն ժամանակ սաղ աղջիկներով տարած էինք Kelly Family-ի վրա, իսկ տղաները Backstreet Boys էին լսում: Հա կռիվ էինք անում:

Մեկ էլ մի օր.
- Գիտե՞ս, որ համերգը տեղափոխվել ա մարտի 6-ին,- ասում է իմ համադասարանցի Սելման,- տոմսն արդեն ունեմ:
Իսկ մենք մարտի 2-ին գալիս էինք Երևան... Kelly Family-ի համերգին ներկա գտնվելը մնաց երազանք:

Անցել է տասնհինգ տարի: Մի շաբաթից նրանց կտեսնեմ բեմի վրա: Էլ էն չեն, բայց ես էլ էն չեմ:

Հ.Գ. Մի հատ էլ երգ որպես բոնուս: Էս մեկը շատ ավելի ուշ եմ հայտնաբերել, չնայած նրանց հին շրջանի գործերից է: Խնդալս գալիս ա, որ լսում ու նայում եմ: Տակը թրջելու մասին ա:

Tags: Երաժշտական, Մանկություն
Subscribe

  • Արտոնյալ լինելու մասին

    Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակն» եմ կարդում։ Դեռ հազիվ մեկ երրորդին եմ հասել, ու գրքին առանձին կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ վեպի…

  • Կիրակնօրյա

    Ականջակալներս դնում եմ ու դուրս գալիս վազելու։ Ես ո՞ր օրվա դրսում վազողն եմ։ Փողոցի ծայրին հասնելուն պես անցնում եմ քայլելուն։ Վազել չի ստացվում։ Ոչ…

  • Դանիական ձմեռ

    Առավոտյան Էնջըլին էսէմէս եմ գրում, տեսնեմ՝ ժամանակ ունի՞ ցերեկը զբոսանքի գնալու։ Չունի, առաջարկում է շաբաթվա ընթացքում։ Նախաճաշին լուրերն ենք…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 9 comments