Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Այ դու թարգմանիչ 2

Թարգմանչական գրասենյակների խայտառակ թարգմանիչների մասին արդեն մի անգամ գրել եմ: Էս անգամ ամեն ինչ շատ հարթ կանցներ, եթե այսօր պատահաբար ընկերներիցս մեկին չտեսնեի ու չպատմեր, թե ինչպես են իր ատեստատը խայտառակ ձևով թարգմանել մի գրասենյակում, որտեղ աչքի պոչով բռնացրել է, որ իմ ատեստատն էլ է եղել:

Անցյալ անգամվա դառը փորձից հետո որոշեցի այս անգամ ուրիշ տեղ գնալ: Բարեբախտաբար, հոգեբուժության ամբիոնը "chamber of the psychiatry" չդարձավ, բայց փաստորեն այս անգամ էլ անթերի չէր...

Ճիշտ է՝ ես երկար ժամանակ գրասենյակում նստած էի ու տեսնում էի, թե ինչպես են տանջվում ամենապարզունակ բաները նույնիսկ ռուսերենից հայերեն թարգմանելու համար, բայց գոնե ատեստատս առաջին հայացքից անթերի թվաց, ու բացի դրանից արդեն զզվել էի ատեստատային քաշքշուկից, դրա համար մեծ ուշադրություն չդարձրի: Իսկ էսօր նույն ընկերուհիս նշեց, որ իր մոտ աստղագիտությունը թարգմանել են astrology: Մտածեցի՝ երևի իմում էդ սխալը չկա, թե չէ նկատած կլինեի: Բայց ամեն դեպքում եկա տուն, ստուգեցի (մի օրինակ պահել էի): Ինձ մոտ էլ էր astrology: Էստեղ նորից կատաղությունս բռնեց... Լավ էլի... Ախր չե՞ն հասկանում, որ էդ փաստաթղթերով Հայաստանը ներկայանում է տարբեր հեղինակավոր բուհեր: Բա ամոթ չի՞: Հեսա վարչապետը մեջտեղ կընկնի, կասի՝ օտարալեզու դպրոցներն էս հարցը կլուծեն: Ուֆ է... Որ քո բուհերը մակարդակ չունեն, ոչ մի օտարալեզու դպրոց չի փրկի:

Մտածում եմ՝ ավելի լավ չէ՞ր լինի գերմաներեն թարգմանել տայի, ինձ համար խախանդ ապրեի: Ոչ մի սխալ չէի նկատի, ավելորդ չէի ներվայնանա:
Tags: Լեզուներ, Հայաստան
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 17 comments

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…