Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Flow-ի մասին

Վերջերս էս հոդվածը քննարկելիս լիքը կարծիքներ հնչեցին երջանկության և դրա ծագման մասին թե´ ֆեյսբուքում, որտեղ տեղադրված էր հղումը, թե´ ընկերներիս շրջանում, երբ երկու բառով պատմում էի հոդվածի բովանդակությունը:

Ընդհանրապես, չգիտես ինչու, մարդկանց միշտ էլ հետաքրքրում է երջանկության գաղափարը: Անընդհատ փորձում են սահմանումներ գտնել: Մեկն ասում է՝ խելոք մարդը չի կարող երջանիկ լինել, որովհետև շատ է մտածում: Մյուս ասում է՝ հիմարը չի կարող, որովհետև չգիտի՝ դա ինչ է: Ու անընդհատ վեճերը ծավալվում են՝ չհասնելով որևէ արդյունքի:

Դրական հոգեբանություն թեթևակի անցնելիս դասախոսը նշեց որոշ սահմանումներ, որոշ հետազոտությունների տվյալներ ցույց տվեց, բայց ինձ ամենաշատ դուր եկած գաղափարը flow-ն էր: Չնայած հայերեն տերմինը չգիտեմ, բայց եկեք թարգմանենք հոսք: Դա մոտավորապես այն իրավիճակն է, երբ զբաղվում ես մի գործով ու այնքան ես տարվում դրանով, որ չես նկատում՝ ժամանակն ինչպես է անցնում:

Վիքիից հանել եմ հոսքի բաղադրիչները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1. Հստակ նպատակներ
2. Կենտրոնացում
3. Ինքնագիտակցության զգացողության կորուստ
4. Ժամանակի զգացողության աղավաղում
5. Ուղիղ և անմիջական հետադարձ կապ (հաջողությունները և ձախողումներն այնքան ակնհայտ են, որ վարքը կարող է փոփոխվել ըստ անհրաժեշտության)
6. Կարողության մակարդակի և մարտահրավերի միջև հավասարակշռություն (գործողությունը ո´չ շատ հեշտ է, ո´չ շատ բարդ)
7. Իրավիճակի կամ գործողության անձնական կառավարման զգացողություն
8. Գործողությունն ինքնին հատուցում է, այնպես որ ջանքեր չեն գործադրվում
9. Մարմնական կարիքների իրազեկության բացակայություն (այն աստիճանի, որ կարելի է ուժեղ քաղց կամ հոգնածություն ունենալ՝ առանց զգալու դրանք)
10. Մարդիկ տարվում են իրենց գործողությամբ, և կենտրոնացումը նեղանում է միայն գործողության վրա

Ի՞նչ էի ուզում ասել: Դեռ էն ժամանակ հասկացա, որ flow-ն հենց երջանկությունն է որ կա: Իսկ եթե խիստ չլինենք, երջանկության բաղադրիչներից մեկն է կամ պարզ ասած՝ քո սիրած գործով զբաղվելն է:

Հիմա փորձում եմ մտածել՝ էդ ի՞նչ անելիս է, որ հոսքի մեջ եմ հայտնվում: Ու կարծես ոչինչ չեմ գտնում... Դուք ի՞նչ կասեք:
Tags: Հոգեբանություն
Subscribe

  • Պրոկրաստինացիա. երբ այսօրվա գործը վաղվան ես թողնում

    Ծանո՞թ երևույթ է, երբ մի տոննա գործ կամ դաս ունես անելու, բայց ֆեյսբուքից դուրս չես գալիս, յություբի մի վիդեոն մյուսի հետևից ես նայում, հանկարծ…

  • Էլի ձախլիկների մասին

    Չէ, իսկականից շատ հավես գիտություն է նեյրոհոգեբանությունը: Ըստ էության, այս ամիսների ընթացքում կատարածս գիտական աշխատանքը նույնպես հիմնված է հենց…

  • Ձախլիկների մասին

    Էս մի շաբաթը նեյրոհոգեբանություն ենք անցնում: Շատ հետաքրքիր գիտություն է, ու եթե Հայաստանում նման առանձին մասնագիտություն լիներ, հաստատ կընտրեի:…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 11 comments

  • Պրոկրաստինացիա. երբ այսօրվա գործը վաղվան ես թողնում

    Ծանո՞թ երևույթ է, երբ մի տոննա գործ կամ դաս ունես անելու, բայց ֆեյսբուքից դուրս չես գալիս, յություբի մի վիդեոն մյուսի հետևից ես նայում, հանկարծ…

  • Էլի ձախլիկների մասին

    Չէ, իսկականից շատ հավես գիտություն է նեյրոհոգեբանությունը: Ըստ էության, այս ամիսների ընթացքում կատարածս գիտական աշխատանքը նույնպես հիմնված է հենց…

  • Ձախլիկների մասին

    Էս մի շաբաթը նեյրոհոգեբանություն ենք անցնում: Շատ հետաքրքիր գիտություն է, ու եթե Հայաստանում նման առանձին մասնագիտություն լիներ, հաստատ կընտրեի:…