Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Օտարալեզու դպրոցների վերաբացում. մարդկանց ընտրության հնարավորությու՞ն տալ

Օտարալեզու դպրոցների վերաբացման կողմնակիցները պնդում են, որ մարդուն պետք է ընտրելու հնարավորություն տալ: Պատկերացրեք, ես կողմնակից եմ, որ ցանկացած հարցում մարդն ինքն ընտրի ինչ անի, չսահմանափակվեն ընտրության հնարավորությունները, բայց...

Երևի Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որտեղ օրենքն օտարալեզու կրթություն ստանալ թույլ է տալիս միայն ազգային փոքրամասնություններին կամ գոնե հիսուն տոկոսով այլ ազգի պատկանողներին: Ու միակ երկիրն է, որտեղ նման օրենք ընդունելու անհրաժեշտություն է առաջացել... Չէ, equivocus -ն իմ նախորդ գրառման մեջ Եգիպտոսի օրինակն էլ բերեց: 

Սովետի փլուզումից հետո լատվիացիները զարմացած հարցնում են, թե ինչու են Հայաստանում ռուսական դպրոցները փակվում: Երբ ինչ-որ մեկը հպարտ-հպարտ պատասխանել է, որ հայ երեխաները պետք է հայկական դպրոց գնան, նրանք էլ ավելի են զարմացել. ինչու՞ պետք է հայ երեխան ռուսական դպրոց գնա: Լատվիացի ծնողն իր երեխային երբևէ ռուսական դպրոց չի տանի, հետևաբար դրանք փակելու անհրաժեշտություն չի առաջանում:

Կամ... Վրաստանում փակվում են հայկական դպրոցները: Առաջին հայացքից՝ վայ էդ վրացիներին, բայց իմ ընկերներից մեկը, որը Վրաստանից է ու այնտեղ հայկական դպրոց է գնացել, պատմում է, որ հայկական դպրոցները փակվում են պահանջարկ չունենալու պատճառով. հայ երեխաները լցված են ռուսական դպրոցներում: Ես նրան հավատում եմ, որովհետև երբ տարիներ առաջ այնտեղ էի, հանդիպեցի անթիվ-անհամար ռուսացած հայերի, որոնք հայերեն չգիտեին: Վստահ եմ, որ նրանց երեխաներն արդեն չեն էլ իմանա, որ հայ են:

Հետևաբար, եթե ազգն ինքը չի գիտակցում, որ իր պահպանման համար անհրաժեշտ է մայրենի լեզվի իմացությունը որպես մայրենի լեզու, ոչ թե որպես երկրորդ, օտար, ապա, պետք է, ցավոք, զրկել նրան ընտրելու հնարավորությունից, որովհետև դա արդեն բխում է ոչ թե անհատի, այլ պետության շահերից:
Tags: Հայաստան
Subscribe

  • Շարունակելով Գոհար Վեզիրյանի թեման

    Այս վիդեոն նայելուց հետո ցանկություն առաջացավ մտնել Գոհար Վեզիրյանի՝ ՖԲ-ի էջ: Ի դեպ, չենք քննարկում, որ uzogh -ին չէր թողնում խոսել, որ…

  • Քաղաքական գարուն

    Ասում են՝ գարնանը որոշ հորմոններ ակտիվանում են: Ոմանք գնում են սիրահարվելու, ոմանք էլ՝ միտինգ անելու: Լևոնականներին գարնանն են հաշվում: (c)…

  • Մի քիչ էսօրվա ընտրություններից

    Մտածում եմ՝ Հայաստանում ե՞րբ կլինեն նենց ընտրություններ, որ ընտրես հենց քո ուզած մարդուն, ոչ թե մի անվան դեմը պտիչկա դնես, որ էն մեկը (կոնկրետ էս…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 17 comments

  • Շարունակելով Գոհար Վեզիրյանի թեման

    Այս վիդեոն նայելուց հետո ցանկություն առաջացավ մտնել Գոհար Վեզիրյանի՝ ՖԲ-ի էջ: Ի դեպ, չենք քննարկում, որ uzogh -ին չէր թողնում խոսել, որ…

  • Քաղաքական գարուն

    Ասում են՝ գարնանը որոշ հորմոններ ակտիվանում են: Ոմանք գնում են սիրահարվելու, ոմանք էլ՝ միտինգ անելու: Լևոնականներին գարնանն են հաշվում: (c)…

  • Մի քիչ էսօրվա ընտրություններից

    Մտածում եմ՝ Հայաստանում ե՞րբ կլինեն նենց ընտրություններ, որ ընտրես հենց քո ուզած մարդուն, ոչ թե մի անվան դեմը պտիչկա դնես, որ էն մեկը (կոնկրետ էս…