Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Հայկական կրթությունը չի նշանակում օտար լեզու չիմանալ

Մի անգամ մեր գրադարանավարուհին որտեղից որտեղ սկսեց ինձ խոսացնել: Էնքան սար ու ձոր ընկանք, որ վերջը հասանք նրան, որ մամաս Լոմոնոսովն է ավարտել:
- Մամադ երևի ռուսական կրթություն ունի,- ասաց:
- Չէ, հայկական:
- Բա ո՞նց ա Մոսկվայում սովորել:
- Որովհետև շատ լավ ռուսերեն գիտի:
Մայրս, ավարտելով քաղաքի ոչ լավագույն հայկական դպրոցը, կարողացել է այն ժամանակվա համար հնարավոր ամենալավ կրթությունը ստանալ: Ավելին՝ նա անգլերեն էլ գերազանց գիտի:

Ռուսական դպրոցների վերաբացման կողմնակիցները սովորաբար հենց էդ հիմնավորումն են բերում. մենակ հայերենով հեռու չես գնա: Համաձայն եմ: Եթե ուզում ես միջազգային ասպարեզում հաջողության հասնել, պիտի օտար լեզուներ իմանաս: Հանուն արդարության պետք է ասեմ, որ այսօր ռուսերենով էլ շատ հեռու չես գնա: Բայց ինչ է, մի՞թե պետք է անգլոամերիկյան դպրոցներ բացվեն: Մի քանի տարի հետո գուցե աշխարհի «ասողը» Չինաստանը լինի, չինարենը դառնա միջազգային լեզու: Մի՞թե պետք է էդ ժամանակ էլ չինական դպրոցներ բացել:

Եվրոպացիները լիքը օտար լեզուներ գիտեն, բայց դա նրա շնորհիվ չէ, որ զուգահեռ սովորել են անգլիական, գերմանական ու ֆրանսիական դպրոցներում: Ընդամենը նրանց նորմալ դասավանդել են բոլոր օտար լեզուները: Վերջիվերջո, եկեք նայենք մեր իրականությանը: Ինչու՞ են մեզ մոտ օտար լեզուները նորմալ (դա խորացված չէ, նորմալ է) դասավանդում միայն, այսպես կոչված, թեքումով դպրոցներում: Էսօրվա 114-ն ավարտածներն անգլիական կրթություն չունեն, բայց շատ լավ տիրապետում են լեզվին: Կամոյի դպրոցի շրջանավարտները ֆրանսերենը հերիք չէ, դեռ իսպաներեն էլ գիտեն: Հետևաբար չի՞ ստացվում, որ ամեն դեպքում հնարավոր է հայկական դպրոցներում օտար լեզուները նորմալ անցնել: Ուղղակի, չգիտես ինչու, դա հաջողվում է միայն «թեքումով» մասնիկը կրող դպրոցներում: 

Մի քիչ մեր դպրոցից խոսեմ: Իմ անգլերենի ուսուցչուհին կատաստրոֆիկ վատն էր (չնայած ասում են, որ մեռած մարդկանց հետևից կամ լավն են խոսում, կամ ոչինչ) ու, կարելի է ասել, եղած-չեղած մի հաշիվ էր: Էստեղ ուրիշ հարց է առաջանում. ինչու՞ էր նա դասավանդում ընդհանրապես: Հա, անգլերենին շատ լավ տիրապետում եմ, բայց դա ոչ նրա շնորհքն է, ոչ էլ մասնավոր պարապել եմ: Կամ. մեր ռուսերենի դասատուները բոլորն էլ ռուսական կրթություն ունեին ու լավ մասնագետներ էին, բայց բավարար չափով մանկավարժական հմտություններ չունեին, որ մեծ թվով օլիգոֆրեններից բաղկացած դասարանում կարողանային նորմալ գիտելիք փոխանցել նրանց, ովքեր ուզում էին լեզուն սովորել (այդ թվում ինձ): Ես ռուսերեն սովորել եմ համալսարանում, երբ ամեն առավոտ ժամը վեցին արթնանում էի, տանջվում ռուսերենի ու քիմիայի վրա. երկու առարկա, որոնք ինձ պետք էին, բայց դպրոցում բավարար չափով չէին սովորեցրել: Միևնույն ժամանակ, այդ նույն դպրոցում այնպիսի կենսաբանություն ու մաթեմատիկա եմ անցել, որոնցով կարողանում էի օլիմպիադաների մասնակցել...

Կարծում եմ, կրթության նախարարության առաջնային խնդիրը պետք է լինի նախ այսօրվա մանկավարժների որակը բարձր պահելը, հետո նոր օտարալեզու դպրոցների մասին մտածելը: Ի՞նչ գործ ուներ այդպիսի անգլերենի դասատուն մեր դպրոցում կամ ի՞նչ գործ ունեին այդքան մեծ թվով օլիգոֆրենները մի դասարանում, որտեղ կային նաև միջինից բարձր ունակություններով աշակերտներ: Հենց այդտեղից պետք է սկսել. ազատվել անորակ մասնագետներից, պարզել, թե ովքեր են մատյանի ցուցակը լցնող անվան տերերը, գոնե իրենց անունը գրել գիտեն, թե ոչ:

Հետո սերնդակիցներս ասում են՝ ռուսական կրթություն ստացածներն ավելի «զարգացած» են: Իսկ ես կասեմ, որ բնավ այդպես չէ: Ինձ թվում է՝ ժամանակին էդպիսի պատրանք են ստեղծել: Մյուս կողմից էլ բոլոր լավ ուսուցիչներին լցրել են ռուսական դպրոցներ՝ այդպիսով տալով համեմատաբար որակյալ կրթություն: Պատրանքի մասով ասեմ, որ նույն գրքերը, ինչ ռուսախոսներն են կարդացել, մենք ու մեր ծնողներն էլ են կարդացել, գուցե մի բան էլ ավելին. չէ՞ որ մենք գոնե հայ գրականությունը հայերեն ենք կարդում, իսկ նրանք՝ ռուսերեն: Իսկ երկրորդ մասով... ամեն դեպքում հայկական դպրոցներում մնացել են հրաշալի ուսուցիչներ ու ամեն դեպքում... մեր երկրում միջնակարգ կրթությունը ցածր մակարդակի վրա է՝ անկախ նրանից ռուսական, թե հայկական, հետևաբար մեծ բաժին ընկնում է ինքնակրթության վրա...

շարունակելի

Tags: Հայաստան
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 16 comments

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…