Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

"A Long Way Down" (Nick Hornby)

Քանի որ մի քանի օր առաջվանից սկսած ուղեղս էնպես է կախել, որ հայերեն բառերը մոռանում եմ, ու նույնիսկ սովորական խոսակցական լեզվուն գործածելիս երկար պաուզաներ եմ տալիս, որ անգլերեն արտահայտություն չանեմ, Նիք Հորնբիի գրքի վերնագիրն էսպես անթարգման եմ թողնում: Հուսով եմ՝ ոչ ոք չի նեղանա:

Գիրքը նվեր եմ ստացել երկուսուկես տարի առաջ գերմանացի ընկերուհուցս՝ Աննիից, բայց մինչև վերջերս մոտս չէր, դրա համար նոր եմ կարդում: Աննին որ իմանա, զարմանալու է, ինչպես զարմացավ, երբ Փոլ Օսթերը նվեր ստանալուց մի տարի հետո կարդացի:

Շտապեմ ասել, որ գժոտ գիրք էր: Գերժամանակակից գրականություն կարդալու հավես բաներն էլի մեջը կային. մեզ ծանոթ երաժիշտներ, գրողներ, ֆիլմեր: Բայց դե գրքի գլխավոր արժանիքը բնավ դրա մեջ չէ:

Սկսվում է այսպես. չորս հոգի բոլորովին տարբեր պատճառներով, տարբեր տարիքի Նոր տարվա գիշերով՝ նույն պահին, որոշում են նույն տեղից ներքև նետվել: Ու քանի որ հայտնաբերում են, որ մենակ չեն, ինքնասպանությունը ձախողվում է: Դրանից հետո տարբեր իրադարձություններ են զարգանում, որոնք գուցե այնքան էլ հետաքրքիր չէին լինի, եթե նախապես չիմանայիր, որ գլխավոր հերոսները սուիցիդալ մտքեր են ունեցել: Հավեսն էն էր, որ նրանք բոլորը չափից դուրս տարբեր մարդիկ էին... էնքան, ինչքան ընդհանրապես հնարավոր է մեկից տարբերվել: Էդքանով հանդերձ, նրանցից ոչ մեկն իդեալական չէր: Լրիվ բնական մարդիկ էին՝ իրենց բազմաթիվ թերություններով, մտքերով, կյանքով: Գրքի կառուցվածքն էլ էր յուրահատուկ. պատմությունը զարգանում էր չորս դեմքով, այսինքն՝ հատված առ հատված գլխավոր կերպարներն իրար հետևից շարադրում էին՝ ցույց տալով իրենց սեփական մոտեցումը, կարծիքը: Գրողը չէր ալարել, յուրաքանչյուրի համար առանձին բառապաշար, շարադրելու առանձին ձև էր հորինել:

Չնայած վերջիվերջո նրանք բոլորն էլ որոշում են ապրել, բայց իրենց կյանքերում ինչ-որ յուրահատուկ մեծ փոփոխություն տեղի չի ունենում, չեն վերականգնում այն, ինչ կորցրել էին, ինչի համար ուզում էին մեռնել: Վիպակի սիրունությունը հենց դրա մեջ է, որ անիմաստ տվայտանքներ, ռոմանտիկա, անհավատալի հաջողություններ չկան: Ընդամենը փոքրիկ փոփոխություններ, որոնք ստիպում են նրանց ապրել:

Ընդհանրապես, շատ հազվադեպ է լինում, որ գրքերի վերջերն ինձ դուր են գալիս: Էս էդ դեպքերից էր: Ոչ մի ավելորդ վերամբարձություն, ոչ մի անիմաստ եզրակացություն... Ընդամենը հերոսներից մեկը՝ Մարտինը, նկատում է, որ London Eye-ը թեև կանգնած է թվում, բայց իրականում շատ դանդաղ շարժվում է...

Մի քանի մեջբերում անեմ: Կներեք չթարգմանելու համար:Էս մեկը, որն ինձ ամենաշատը դուր եկավ, կարող եք կարդալ այստեղ: Իսկ հիմա մյուսները.

You have to be a little mad to want to jump off the top of a building. You have to be a little mad to come down again.

***
I was beginning to realize an important truth about suicide: failure is as hurtful as success, and is likely to provoke even more anger, because there's no grief with which to water it down.

***
We all spend so much time not saying what we want, because we know we can't have it.

***
Էս մեծ կտորը մի քիչ բացատրեմ: Գլխավոր հերոսներն իրենց հերթական հանդիպման ժամանակ որոշում են խաղ խաղալ. խոսում են իրենց ցանկությունների մասին: Հերթը հասնում է Մորինին, որը անվասայլակին գամված որդի ունի. նա չի խոսում, չի շարժվում: Մի խոսքով, լրիվ բույսի վիճակ:

'I wish they could find a way to help Matty.'

'You can do better than that, can't you?' said Jess.

We winced.

'How?'

'No, well, see, I was wondering what you'd say. 'Cos you could have wished that he'd been born normal. And then you could have saved yourself all those years of clearing up shit.'

Maureen was quiet for a minute.

'Who would I be then?'

'Eh?'

'I don't know who I'd be.'

'You'd still be Maureen, you stupid old trout.'

'That's not what she means,' I said. 'She means, like, we are what's happened to us. So if you take away what's happened to us, then, you know...'

'No, I don't fucking know,' said Jess.

'If Jen hadn't happened to you, and, and all the other things…'

'Like Chas and that?'

'Exactly. Events of that magnitude. Well, who would you be?'

'I'd be someone different.'

'Exactly.'

'That'd be fucking excellent.'

We stopped playing the wishing game then.

***
Telling yourself life is shit is like an anaesthetic and when you stop taking the Advil, then you can really tell how much it hurts and where, and it's not like that kind of pain does anyone a whole lot of good.


Հ.Գ. Նույն հարցը. հաջորդն ի՞նչ կարդամ: Բայց մի բան առաջարկելիս ռեկլամ արեք, որ հասկանամ՝ ուզում եմ, թե չէ: Թե չէ լիքը բան կա ձեռքիս տակ, բայց զգում եմ, որ չեմ ուզում:
Tags: Գրքեր
Subscribe

  • Շարունակելով Գոհար Վեզիրյանի թեման

    Այս վիդեոն նայելուց հետո ցանկություն առաջացավ մտնել Գոհար Վեզիրյանի՝ ՖԲ-ի էջ: Ի դեպ, չենք քննարկում, որ uzogh -ին չէր թողնում խոսել, որ…

  • Քաղաքական գարուն

    Ասում են՝ գարնանը որոշ հորմոններ ակտիվանում են: Ոմանք գնում են սիրահարվելու, ոմանք էլ՝ միտինգ անելու: Լևոնականներին գարնանն են հաշվում: (c)…

  • Մի քիչ էսօրվա ընտրություններից

    Մտածում եմ՝ Հայաստանում ե՞րբ կլինեն նենց ընտրություններ, որ ընտրես հենց քո ուզած մարդուն, ոչ թե մի անվան դեմը պտիչկա դնես, որ էն մեկը (կոնկրետ էս…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 17 comments

  • Շարունակելով Գոհար Վեզիրյանի թեման

    Այս վիդեոն նայելուց հետո ցանկություն առաջացավ մտնել Գոհար Վեզիրյանի՝ ՖԲ-ի էջ: Ի դեպ, չենք քննարկում, որ uzogh -ին չէր թողնում խոսել, որ…

  • Քաղաքական գարուն

    Ասում են՝ գարնանը որոշ հորմոններ ակտիվանում են: Ոմանք գնում են սիրահարվելու, ոմանք էլ՝ միտինգ անելու: Լևոնականներին գարնանն են հաշվում: (c)…

  • Մի քիչ էսօրվա ընտրություններից

    Մտածում եմ՝ Հայաստանում ե՞րբ կլինեն նենց ընտրություններ, որ ընտրես հենց քո ուզած մարդուն, ոչ թե մի անվան դեմը պտիչկա դնես, որ էն մեկը (կոնկրետ էս…