Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Նորքն ու գարունը

Գարնան սիրածս հատվածը հենց էս մեջտեղներն են, երբ կանաչն այլևս քչություն չի անում: Իսկ քանի որ տարվա բոլոր եղանակներն առանձնահատուկ են հենց Նորքում, ֆիքսել եմ այնտեղի գարունը: Ափսո˜ս ապարատս նույնը չի տեսնում, ինչ ես:

Սպիտակ տնից դուրս գալիս առաջինն այսպիսի արձանների ես հանդիպում: Չգիտեմ՝ ով է այս մեկին ծաղիկներ հագցրել, բայց շատ սիրուն գաղափար է


Իսկ սա հոգեբուժարանի պուրակն է: Ամեն անգամ մոտով անցնելիս երազում եմ նստարաններից մեկին նստելու, գիրք կարդալու կամ գրելու մասին, բայց, որպես կանոն, «ժամանակ չի լինում»:


Սա էլ մեր պարոն սիրամարգն է:


Տեսնու՞մ եք էս խիտ կանաչը: Այս նույն ծառերի դեղին տարբերակներն էլ ունեմ: Ու ո˜նց եմ սիրում, երբ կանաչի հետ դեռ սպիտակ ծաղիկներ էլ են լինում


Ուրիշ որակի կանաչ: Սրա դեղինն էլ ունեմ


Սպիտակ ծաղիկներ: Աշնանն էստեղ չորացած տերևներ էին թափված: Հիշու՞մ եք էդ նկարները


Դեղին ծաղիկներն ու իմ ստվերը


Իսկ էս նույն պատկերի ոչ միայն դեղին, այլև կարմիր տարբերակն ունեմ


Խատուտիկների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին» կարդալուց հետո: Բայց Նորքում դրանք քիչ են, իսկ մեր այգում խատուտիկի անտառը պապս բնաջնջեց նախքան կկարողանայի անմահացնել


Թարմ տերևներ


Յասաման... Ափսո˜ս ապարատս հոտը չի ֆիքսում


Tags: Գարուն, Նկարներ, Նորք
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 7 comments