Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Ուրբաթս

Սիրում եմ, երբ ուրբաթս վերջանում է նրանով, որ խաղաղությամբ տուն եմ մտնում ու զգում, որ հագեցած շաբաթ էր: Կապ չունի՝ ինչ աստիճանի հոգնած և ուժասպառ եմ լինում:

Իսկ իմ տրամադրությունն այնքան բարձր էր, որ նույնիսկ ինձ համար այդքան ատելի ձյունը, ցուրտն ու փողոցային ցեխի ճպճպոցը չնկատեցի:

Եվ անգամ այն քննությունը, որի նկատմամբ հակասական զգացողություններ էի ունենում, էսօր շատ թեթև թվաց:

Սիրում եմ, երբ կյանքս այսքան խառն է անցնում, որ մտածել հասցնում եմ միայն կանգառից մինչև հոգեբուժարան ընկած ճանապարհին, իսկ հասարակական տրանսպորտում նույնիսկ կարդում եմ ինչ-որ բան... մասնագիտական:

Էսօր վերջապես ունեցա սիրելի առարկա պարապելու զգացողությունը, որն ավարտելուց ի վեր լքել էր ինձ ու դարձել պարտականության նման մի բան, որն անընդհատ հետաձգում էի: 

Եվ հենց այսօր հրաշալի նվեր ստացա Նռանիից. երբևէ չէի սպասում, թե Վան Գոգի ծռմռված նկարն այսքան շուտ իր նորմալ տեսքը կստանա: Շնորհակալ եմ մոնիտորի համար...

Տուն մտնելուց հետո էլ, երբ ինտերնետը չէր կպնում, սկսեցի դարակներիցս մեկը քանդել ու գտա... իմ մանկության նկարները, որոնք երբեք ինձ դուր չեն եկել ու որոնք ես անհետ կորած էի համարում, ինչպես նաև կիթառի նոտաներ, որոնք վաղուց ինձ պետք չեն:

Միայն մի նկար է եղել, որից իսկապես գոհ էի: Այդ մեկը՝ վերջինը, որը կիսատ մնաց, որովհետև ամառային արձակուրդին խմբակից վերցրի, որ տուն տանեմ ու երբեք չավարտեցի: Հիմա նայում եմ, ու ձեռս չի գնում վրձինը բռնել, շարունակել: Թվում է՝ եղածն էլ կփչացնեմ: 

Հետո վերցրի ջրալույծ մատիտներս, մի սովորական թուղթ, ու խզբզոցս սկսվեց... Էս անգամ նկարս չպատռեցի, որովհետև չավարտեցի: Կարոտում եմ նկարելու ամենահարազատ միջոցը՝ գուաշը:

Իսկ առջևում հինգ չափից դուրս լարված օրեր են: Մարտահրավերն ընդունել եմ:
Tags: Ուրբաթ, Օրս
Subscribe

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 10 comments

  • Մենք, որ հանգիստ էինք

    Ինձ հարցնում են՝ ոնց ես։ Պատասխանում եմ, որ մենք բոլորս նույնն ենք հիմա, որ մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց գժված ենք ու խառնված, ու որ…

  • Այդ հեռու ու մոտիկ Երևանը

    Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ…

  • Ինժեներների ու թամադաների երկիրը

    Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մի անգամ չէ, որ ԱյԹի ոլորտի վրա շեշտադրումներ է արել։ Բայց երևի առաջին անգամ էր, որ հումանիտար ու մնացած…