August 7th, 2021

ԿՄ-ն

Պատերազմից հետո ԿՄ-ում հաճախ եմ լինում։ Լուռ անցնում եմ հին ու մոռացված բլոգների վրայով, հին գրառումներ կարդում, նորերի տակ՝ մեկնաբանություններ թողնում։ Պատերազմից հետո գրեթե ամեն օր ստուգում եմ ֆիդս՝ նոր գրառումների սպասելով, որոնք խիստ հազվադեպ են, բայց, որոնց, միևնույն է, սպասում եմ։ Թեև մեծ մասամբ այստեղ լռություն է տիրում, պատերազմից հետո ԿՄ-ն ինձ համար ճիշտ նույն վայրն է, ինչ 2008-ի ընտրություններից հետո. էստեղ գալիս եմ, որ համոզվեմ՝ մենակ չեմ։ Ուղղակի այս անգամ լևոնակությունը հաղթեց, ամեն իմաստով հաղթեց... 2008-ին ուղղակի հետաձգվել էր այն, ինչ 2018-ին պիտի լիներ ու արագորեն ամեն ինչ տաներ դեպի պատերազմ, դեպի Արցախի կորուստ, դեպի անպաշտպան սահմաններ, դեպի նվաստացած հայ ժողովուրդ, ատելություն արցախցիների, սփյուռքի ու այլ խմբերի նկատմամբ։ Դրա համար եկել եմ ԿՄ, որ չգժվեմ։