December 30th, 2010

Հանգիստ տնային ձևով կամ այն մասին, թե ինչպես կանցնեն Նոր տարվա օրերը

Երբ ամեն օր դրսերում եմ և ուշ եմ վերադառնում, երբ նույնիսկ շաբաթ-կիրակիներս են այդպես անցնում, սկսում եմ երազել տնից դուրս չգալու մասին: Թվում է՝ դա կարող է մի ամբողջ հավերժություն տևել, բայց սեփական փորձից գիտեմ, որ մեկ օրը հրաշալի է, երկրորդը՝ տանելի, իսկ երրորդից արդեն սկսում եմ պատեպատ խփվել:

Քանի որ արդեն ավելի քան մեկ ամիս նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին տանը չեմ եղել, սկսում եմ տանը փակվելու պահանջ զգալ: Գիտեմ, որ դա առաջիկա երկու օրերին չի կարող լինել, հետևաբար կսկսենք հունվարի 1-ից:

Ու երազում եմ...

Արթնանամ կեսօրից հետո, երբ տանը մարդ չի լինի: Քստքստացնելով պտտվեմ տանը, ջուր դնեմ եռացնելու: Կոմպերը միացնեմ ու էդ ընթացքում լվացվեմ: Ջուրս կեռա, սուրճ կսարքեմ: Կնստեմ կոմպի մոտ: Երաժշտություն: Բոբ Դիլանի խռպոտ ձայնը: Ինտերնետում մի քիչ կզբոսնեմ, կձանձրանամ: Գիրքս կբացեմ, կկարդամ ժամերով: Կհոգնեմ: Կորոշեմ հագնվել: Պիժամայիս կփոխարինի ծաղկավոր տնային խալաթս, որը հատուկ նման օրերի համար է նախատեսված: Կսովածանամ: Սառնարանը կբացեմ, պատրաստի ուտելիք չի լինի: Կալարեմ սարքել: Հաց ու պանիր: Թեյ: Հետո, երբ շատ ձանձրանամ, կսկսեմ տնայիններս գրել:

Իսկ բջջայինս անջատված է: Ոչ ոք Նոր տարիս չի շնորհավորի: Գոնե հեռախոսով: Ոչ ոք ոչ մի տեղ չի կանչի: Ու առաջին շաբաթը գոնե տնից դուրս չեմ գա: Երևի կհանգստանամ:

Բոցեր «Աննա» սերիալից

Էս քանի օրը որ ինտերնետը չէր աշխատում, ստիպված հեռուստացույց էինք նայում ու ստիպված սերիալ: Էս խոխմեքը հասկանալու համար պետք ա գոնե նենց աչքի պոչով նայած լինեք կամ ընդհանուր առմամբ տեղյակ լինեք, թե ինչ ա կատարվում էնտեղ: 

Խոխմ 1.
Աննա (լացելով): Իսկ ո՞վ է իմ իսկական մայրը:
Ալլա (լացելով): Բալես, էդ մասին կիմանաս հաջորդ սերիայում:

Խոխմ 2. 
Աննա (լացելով): Ես չգիտեի դրա մասին:
Ինչ-որ մեկը: Ո՞նց: Չգիտեի՞ր, որ ձուն թանկացել ա:

Խոխմ 3.
Աննա: Իսկ Մարիաննա՞ն:
Ալլա: Ո՞նց: Կարա՞գն էլ ա թանկացել:

2010-ի կենսափորձս

Originally posted by iparika at 2010-ի կենսափորձս

Էս էլ Ռիփից

2010-ին ես սովորեցի
Մի քիչ ֆրանսերեն

2010-ին ես իմացա
որ ՀՀ մի լայն զանգված խորապես թքած ունի հայոց լեզվի վրա

2010-ին ես առաջին անգամ եղա
Մյունխենում

2010-ին ես ծանոթացա
Լիքը խառը-խշտիկ տարբեր մարդկանց հետ

2010-ին ես կարդացի
Լիքը լավ-լավ գրքեր, հոդվածներ ու նույնիսկ մի քիչ պոեզիա

2010-ին ես առաջին անգամ փորձեցի
Մարտինի (չղժժաք վրաս :D :D)

2010-ին ես դիտեցի
«Աննա» հեռուստասերիալի զռռոցները :D

2010-ին ես ձեռք բերեցի
Էս մեկը Ռիփի թարսն եմ գրելու. բազում ընկերներ, որոնք մի ժամանակ ծանոթներս էին

2010-ին ես առաջին անգամ հագա
Առաջին անգամ չէր, բայց ամեն տարի չի լինում. բարձրակրունկ կոշիկ