December 28th, 2010

Ալանիսի հարցերը (ո՞ր թվից եմ հետս ման տալիս)

2010թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
- Ամառային գիժ երեկոները
- Կարապի լճի մոտ Աննայի հետ տնայիններ գրելն ու La Bohème լսելը
- Ռուզիկի ծննդյան օրը Տեխասում
- Իմ ծննդյան հաջորդ օրն ընկերներիս պատրաստած անակնկալը
- Զալցբուրգի դեժավյուները (էս անգամ ճամփորդական նոթերս չեմ հրապարակել, չգիտեք՝ էդ ինչ ա :D)


2010թ. սիրածս գրքերը
Այս տարի հասցրել եմ բավական շատ կարդալ (կեցցե ժամանակի շատությունը): Կառանձնացնեի.
- Էռնեստ Հեմինգուեյ - «Հրաժեշտ զենքին»
- Նիք Հորնբի - "A Long Way Dow", «Ջուլիեթը մերկ» 
- Ֆրանսուազ Սագան - «Բարև, թախիծ» (հա ինչ... վերընթերցել եմ)

2010թ. սիրածս ֆիլմերը
Ինչպես միշտ, ժամանակից հետ եմ ընկել
- «Նատալի» (ոչ էնքան սիրած, որքան մտածելու դրդած: Ի դպ, «Քլոյեն» էլ նայեցի, էդքան էլ դուրս չեկավ)
- «Ամելի» (շատ էլ որ առաջին անգամ չէի տեսնում)

Շատ հետաքրքիր ստացվեց, որ կինո չսիրելով հանդերձ ամբողջ երկու հատ կարողացա աձանձնացնել:

2010թ. սիրածս հոդվածները
Էս տարի նույնիսկ ավելի շատ եմ կարդացել, քան անցյալ տարի: Առանձնացնում եմ Վիոլետի
շարքը
Սաքինեի մասին:

2010թ. սիրածս համերգները
- Deep Purple (համերգի որակի իմաստով)
- Սերժ Թանկյան (անցկացրածս ժամանակի իմաստով)

2010թ. սիրածս երգերը/կատարողները
Այ էստեղ բռնվեք... անվերջ գրելու եմ: Ինչպես միշտ, նշելու եմ հիմնականում ոչ այս տարվա կամ նույնիսկ դարի երգեր:
- Muse - "Sing For Absolution"
- Tori Amos - "What Child Is This", "A Silent Night With You"
- Sarah McLachlan - "What Child Is This"
- Casting Crows - "Who Am I"
- Yasmin Levy
- Charles Aznavour - "La Bohème"
- Jacques Brel 
- Zaz
- Niuver - "Quiereme mucho"
Լավ, էսքանը հերիք ա:

2010թ. սիրածս հեռուստահաղորդումները
- «Հայտնի անհայտը» Հ1-ով

Խիստ սուբյկետիվ պատճառներով նույնն ա, ինչ անցյալ տարի

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2010թ.
- Ընկերներովս ու նրանով, որ հստակ գիտակցում էի, որ ես եմ նրանց ընտրել ու հաջողության հասել
- Ֆրանսերենին էդ աստիճանի լուրջ մոտենալով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
- Ծուլությանս (մի տարի կլինի՞, որ էս կետը հանեմ: Աչքիս սկսելու եմ սրանից հետո չներել)
- Ընկերներիս ներվերն ուտելու

Ո՞րն է 2009 և 2010թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Բացարձակապես տարբերություն չեմ տեսնում: Հա, ասենք, էն ժամանակ Սոնան չկար, հիմա կա: 

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Ես կասեի՝ չափից դուրս շատ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Չէ, լավ էր, սաղ չոտկի էր:

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Էնքան, ինչքան պետք էր:

2011-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
- Օրդինատուրան ավարտելս ու սեպտեմբերից բոլորովին նոր ու անծանոթ կյանք սկսելը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
- Արտասահմանում սովորել (թու˜, անցյալ տարի էլ էի էս գրել, էդպես էլ չստացվեց)
- Եթե վերևինը չլինի, մարզում աշխատել (շա˜տ եմ ուզում)

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2011-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
- Հայաստանում չլինել (էլի նույնն եմ թողնում: Ի դեպ, անցյալ տարվա՝ այս հարցի տակի երկրորդ կետը վերջապես հանվում է շրջանառությունից կատարված լինելու պատճառով)
- Իռլանդիա մեկնել (թեկուզ կարճ ժամանակով: Ամեն տարի ծրագրում եմ, բայց չեմ անում: Էս տարի որոշեցի գրել, որ պարտավորվեմ)
- Իռլանդերեն սովորել

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
- Ճիշտ ընտրություն կատարելը (մասնագիտական ոլորտում)
- ԴԵԼՖ-ը 

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

- Բա ո˜նց: Բա առանց դրա ես կարո՞ղ եմ: 

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
- Շատ քնել
- Կոմպի մոտ շատ նստել
- Ներվայնանալ
- Անիմաստ դեպրեսվել

Էս բոլորն անցյալ տարվանից նույնն են մնում: