December 21st, 2010

Հին ժամանակների վերադարձ կամ ինչ-որ բան այնպես չէ

Երեկվա անջատված, տրաքած ու անտրամադիր վիճակից հետո տրամաբանական կլիներ, որ այսօր էլ նույնը կրկնվեր, քանի որ լիալուսինն այդպես էլ չթողեց քնել. ամեն անգամ աչքերս փակելիս թվում էր՝ ինչ-որ ճնշող հայացք կա մարմնիս վրա: Վեր էի թռնում, պատուհանից դուրս նայում, տեսնում լուսնի անկենդան դեմքը, մտմտում. «վերջին 456 տարվա ամենամութ գիշերը» ու քնում՝ երազելով լուսաբացի մասին, երբ լուսնի լույսն այդքան ճնշող չի լինի:

Collapse )