December 17th, 2010

Բժշկի՞ մեղքով

Դեպքին շատ կարճ անդրադարձել էի այս գրառմանս մեջ ու քանի որ դրանից հեչ լավ հոտ չէի առել, որոշել էի իմ ուժերով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել: Նախ, միայն բժշկի անուն-ազգանունը լսելը հերիք էր, որ միանգամից բարձրաձայնեի, թե էստեղ ինչ-որ բան այնպես չէ. թե´ կոլեգաներից, թե´ նրա մոտ ծննդաբերած կանանցից հաճախ լսել եմ, որ նա Հայաստանի լավագույն մասնագետներից է, որ փայլում է գիտելիքներով, որ մեծ փորձ ունի և այլն: Հետո, իմ լսած պատմություններն այնքան էլ չէին համապատասխանում թերթում տպագրվածին: Մինչև ես ավելի շատ տեղեկություններ կհավաքեի, հայտնվեց ևս մեկ հոդված: Այստեղ մանրամասներն ավելի շատ էին ու թույլ էին տալիս որոշակի ենթադրություններ անել, բայց... ոչ բժշկի դեմ:

Առաջին հերթին անզեն աչքով էլ երևում է, որ պատվիրված հոդված է: Ինքներդ էլ կարող եք կարդալ ու հասկանալ: Թեև այդ ամենը պարզ էր, բայց կարդալու ընթացքում ամեն դեպքում հույս էի փայփայում, որ լրագրողը ֆայմած կլինի ու բժշկի տեսակետն էլ հարցրած կլինի: Բայց չկար նման բան, մինչդեռ հասարակ ընթերցողիս մոտ լիքը հարցեր ծագեցին, որոնք բժշկին կտայի:

Հիմա խոսեմ որպես բժշկական համալսարանն ավարտած ու մանկաբարձությունից թեթևակի գաղափար ունեցող մեկը: Պետք է ասեմ, որ 4կգ-ը հասուն պտղի համար չափից դուրս շատ է: Բացի դրանից, եթե մոր մոտ բնական ծննդաբերությունն ուշացել է, ուրեմն էլի ինչ-որ խնդիր պետք է եղած լինի: Ինչու՞ դրա մասին չի խոսվում: Մեջբերում եմ ծննդկանի խոսքերը. «...երբ արդեն բուն ծննդաբերության ժամանակ հասկացանք, որ կոնքերս նեղ են, եւ այդ ժամանակ էլ պնդեցի կեսարյան, նորից նա հրաժարվեց»: Այստեղ միայն անգրագետ բժիշկը կհամաձայներ կեսարյան հատում անել, որովհետև երբ պտղի գլուխն արդեն ֆիքսված է, ուրիշ ճանապարհ չկա: Սա ինձ ստիպում է մտածել, որ մինչև այդ էլ Դավիթ Աբովյանը լուրջ հիմքեր է ունեցել կեսարյանից հրաժարվելու, սակայն դրանց մասին ոչ մի տեղ չի խոսվում:

Իսկ ամենազարմանալին այն է, որ Հայաստանի հիվանդանոցներում շատ ավելի հաճախ է պատահում, որ իսկապես բժշկական սխալի պատճառով հիվանդը տուժի: Չգիտես ինչու, դրա մասին նախարարը չի ուզում խոսել: Ինչու՞: Մի՞թե նրա համար, որ ամեն հիվանդի հարազատ էդքան թափ չունի, որ միանգամից մտնի մոտը ու ասի՝ էս բժիշկը մեղավոր է: Թե՞ նրա համար, որ բավական շատ կիսագրագետ բժիշկներ դրամաշորթությամբ են զբաղվում հենց «Էրեբունի» հիվանդանոցում: Մի փոքրիկ նրբություն էլ ավելացնեմ... Եթե չեմ սխալվում (այնքան էլ վստահ չեմ, եթե այդպես չէ, ուղղեք ինձ), Դավիթ Աբովյանը նախկինում աշխատել է «Էրեբունու» ծննդատանը: Հետո միայն տեղափոխվել է «Արմենիա»: Դրա հետ կապված լիքը ասեկոսեներ էլ եմ լսել, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ հաստատ բան չգիտեմ: Բայց ամեն դեպքում, եթե ընդունենք, որ այս ամենը ճիշտ է, մի՞թե նախարարը պարզապես հարմար պահը չի օգտագործում վրեժ լուծելու համար:

Լավ, թողնենք սա: Ուզում եմ անդրադառնալ բժիշկների իրավունքներին: Ի՞նչ է ստացվում: Եթե դու ունես մեջք, եթե դու հանգիստ կարող ես նախարարի մոտ մտնել, ուրեմն անկախ ցանկացած հանգամանքից, բժիշկը մեղավոր է: Ավելին՝ եթե դու բժիշկ ես ու նորից նախարարի մոտ ելումուտ ունես, ուրեմն անկախ քո սխալների քանակից ու անգրագիտության աստիճանից, դու արդարացված ես:

Հ.Գ. Մի քիչ առաջ Ֆեյսբուքում մի հոդվածի հղում տեսա այսպիսի վերնագրով. Давид Абовян, которого обвиняют в смерти новорожденного ребенка, категорически отрицает свою вину: Փորձեցի կարդալ, չբերեց: Ինտերնետում փնտրեցի, չկար: Ինչպե՞ս հասկանանք: Եվս մեկ ապացույց այն բանի, որ այստեղ ինչ-որ բան մաքուր չէ:

Հ.Գ.2. Կարող եք կարդալ այստեղ: Ես էլ նայեմ, շատ հետաքրքիր է բժշկի կարծիքը:

Հ.Գ. 3. Ասում էի, չէ՞, որ մի ուրիշ բան հաստատ կա. “Во время родов не было никакой врачебной ошибки, то же самое подтверждает заключение экспертов, которых выбрали сами же родители. В результате судмедэкспертизы у ребенка были обнаружены внутриутробная инфекция - пневмония. Если бы я даже сделал кесарево сечение, младенец все равно бы не выжил”, - отметил гинеколог." Բժշկին ավելի եմ հավատում: 

Давид Абовян, которого обвиняют в смерти новорожденного ребенка, категорически отрицает свою вину

Доктор Давид Абовян, принимавший роды у матери ребенка, прожившего всего 4 дня после рождения, в беседе с корреспондентом агентства PanARMENIAN.Net опроверг слухи о том, что его якобы освободили ои занимаемой должности, возбудили против него уголовное дело и ему грозит лишение свободы сроком от 2 до 6 лет и запрет на врачебную деятельность в течение 3 лет.

По его словам, в смерти младенца ни он, ни какой-либо другой врач не виновен.

 

Collapse )Աղբյուրը