December 9th, 2010

Վայ-լրագրողներ

Նոր էս հոդվածը կարդացի ու ահավոր ջղայնացա:

Նոյեմբերի 27-ին “Արմենիա” բժշկական կենտրոնում բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, այն է` բժշկի սխալի պատճառով մահացել էր նորածինը:


Ու սա կոչվում է լրագրությու՞ն: Ի՞նչ է արել բժիշկը: Ի՞նչ գիտեք, որ նրա սխալն էր: Գուցե հազար ու մի բարդություն է եղել: Ինչու՞ եք միանգամից բժշկին մեղադրում: Լրագրողուհին դեպքի մանրամասների մեջ խորանալու փոխարեն միանգամից վարկաբեկում է: Իհարկե, ես ընդունում եմ, որ բժիշկներն ապահովագրված չեն սխալներից, բայց նման հոդվածների հանդիպելիս ու իրականությունը փորփրելիս մեծ մասամբ պարզում եմ, որ բժշկական սխալը ոչ մի կապ չունի: Ամեն դեպքում, կնախընտրեի ավելի հիմնավոր հոդված կարդալ: Նման անորոշ բամբասանքներն ընթերցողին անիմաստ լարում են բժիշկների դեմ: Ախր հերիք էղավ էլի... Չի կարելի էսպես: