September 29th, 2010

Ջղային հիվանդը

Սովորածս նոր հմտության համաձայն եթե շիզոֆրենիայով հիվանդը քեզ վախեցնում է կամ այլ զգացողություններ առաջացնում, անպայման ասա նրան: Երեկվա հիվանդս...
- Ինչու՞ ես էդքան ջղային:
- Ես ջղային չեմ, հայացքս ա ջղային,- խեղճացած ասում է:

Հայացքի կոնտակտը չափից դուրս ուժեղ է: Դրանից վատ եմ զգում ու վախենում:
- Որ խնդրեմ, էլ տենց մի նայի, լա՞վ: Վատ եմ զգում հայացքիցդ:
Սուսուփուս գլուխը կախում է:

Ու չնայած զրույցից հետո մոտ երկու ժամ ուշքի չէի գալիս, մի տարօրինակ զգացողություն ունեցա, որ շատ ժամանակ նույնիսկ հենց շիզոֆրենիայով հիվանդները նեղվում են իրենց ախտանիշներից: