August 28th, 2010

Զմրուխտ քաղաքի կախարդը

Էսօր հեռուստացույցով "The Wizard of Oz"-ն էին ցույց տալիս: 1939թ. տարբերակն էր՝ Ջուդի Գարլանդի մասնակցությամբ: Թարգմանություն էլ չկար, անգլերեն էր: Մի խոսքով՝ լրիվ ինքն էր: Իմ մանկության սիրած ֆիլմերից է: Պրահայում ապրելիս հա կնայեինք...

Հետո հիշեցի, թե ինչպես էր մութ ու ցուրտ տարիներին մոմի լույսի տակ մայրս կարդում «Զմրուխտ քաղաքի կախարդը»: Եղբայրս, թեև շատ ավելի փոքր էր, մտաբերեց.
- Քրքրված գիրք էր:
Հա, մեր մանկական ձեռքերի տակով անցած:

Զարմանալիորեն հիշում եմ գիրքը՝ բառ առ բառ, տառ առ տառ:

Չեմ մոռանա, որ վերջին էջերը չկային, ու էդպես էլ չիմացանք՝ ինչ է լինում Դորոթիի հետ: