August 26th, 2010

Եկել եմ մի երգով կիսվելու

Տարիներ առաջ, երբ Գոհար Քյալյանը նոր էր ռեկտոր դարձել, Շուշան Պետրոսյանը հյուր եկավ մեր համալսարան: Ես էլ էի դահլիճում: Հարց ու պատասխան եղավ, իսկ վերջում երգեց: Չեմ հիշում՝ այդ մեկն էր, թե մի քանիսը երգեց, բայց ուժեղ տպավորվել էր հենց այն, ինչով ուզում եմ կիսվել:

Երգը գրվել է Տերյանի բառերով: Երաժշտության հեղինակը կարծեմ ասաց՝ իր ընկերուհին է: Հետո էլ նվիրեց Էդիթ Պիաֆին:

Դրանից հետո բոլորի գլուխը տարել եմ էդ երգը փնտրելով: Ոչ մի տեղ չկար, չէր հանդիպում: էլ ֆորումներում եմ գրել, էլ լրագրողներին խնդրել, որ հարցնեն... 

Ու մի օր մտնում եմ տուն, տեսնում՝ Ակումբում հաղորդագրություն եմ ստացել... Վայելեք...