August 25th, 2010

Տեսնես ե՞րբ բոլորը հայերեն կգրեն

Վերջերս մտածում էի՝ լատինատառ հայերենի վերջը ե՞րբ է գալու... գոնե ինտերնետում: Չնայած ես համառորեն հայերեն եմ գրում, ընկերներս սովորաբար լատինատառ են պատասխանում: Չեմ փորձում պարտադրել: Մտածում եմ՝ ժամանակի հետ բոլորը կամաց-կամաց կանցնեն հայատառի:

Բայց չէ... էդ ժամանակը կարծես երկար է ձգվելու...

Միակ մարդն իմ ընկերներից, որ ինձ հայերեն է պատասխանում, Մաշկան է, որի ծանոթությունն ինտերնետի հետ միայն վերջերս է սկսվել: Էնքան եմ ուրախանում դրանից: Էսքան տարիների ընթացքում աղջիկը նորմալ sms էլ չէր կարողանում գրել հենց միայն նրա համար, որ պիտի լատինատառ արտահայտվեր: Ո˜նց կուզեի՝ բոլորը նրա նման լինեին:

Հ.Գ. Հայտնաբերել եմ մի լուրջ պատճառ, թե ինչու շատերը չեն ուզում անցնել հայատառի. այստեղ ուղղագրական սխալները երևում են: Կարելի է մտածել, որ ինտերնետ օգտագործող հայերի մեծ մասը բավականաչափ գրագետ չէ...