August 13th, 2010

Մի քիչ Սերժի համերգից, բայց ավելի շատ մեզնից եմ գրելու

Deep Purple-ից հետո Լիլիթը հարցրեց.
- Հաջորդն ո՞վ ա:

Փաստորեն, հաջորդը Սերժ Թանկյանն էր:

Չմանրանամ, չպատմեմ, թե ինչպես մի կերպ 6000-անոց տոմսեր ճարեցինք, բայց բավականաչափ ճարպիկ չէինք, որովհետև ուրիշները 4000-անոց կամ նույնիսկ հրավիրատոմսեր էին հաջողացրել:

Մի խոսքով, հավաքվեցինք-եկանք համերգ:

Էս Թերեզը հա ասում էր՝ Վիզան բանի պետք չի, մի հատ կլիպ եմ նայել, սենց-նենց: Բայց որ սկսեցին երգել, զգաց, որ՝ չէ, լավն են, մենակ էդ մի կլիպը սկսեց քննադատել:

Մինչև Սերժը կերգեր, վերևից գոռում էի՝ Սե˜րժ: Ու մենք ղժժում էինք: Թե ես ո՞ր օրվա Սերժի ֆանատ եմ: Հա, ռոք համերգ ա, կայֆ ա, գնում եմ, բայց որ ասեմ մեռնում եմ իրա համար, սուտ կլինի: 

Վերջը: Սերժի հայերեն երգը սպանեց: Անունը ինչ ասես չդրեցինք. ախպարական ռաբիզ, ռաբիզ ռոք և այլն: Ասում էինք՝ ինչքան հայերեն բառ գիտեր, հավաքել, լցրել էր իրար գլխի: Բա որ «Ձեր կյանքին մեռնեմ»-ը սկզբում լսում էի «Ձեր կյանքի մերն էլ», ասում էի՝ էս ու՞մ ա քրֆում:

Մի պարել ենք պարում, մի թռնել ենք թռնում: Էս հետևի նստածները հա բողոքում էին, թե՝ նստեք, չեք թողնում նայենք: Ի՞նչ նայել: Տիկին ջան, դու ռոք համերգ ես էկել: Ստեղ բերանները փակ ձիգ չեն նստում, որ ամեն երգից հետո զուսպ ծափահարեն: Ստեղ թռնու˜մ են, գլուխ թափ տալիս, գոռու˜մ, ոտքերով խփու˜մ: Ու կռիվ եմ անում հետները. «Դուք չգիտե՞ք, որ ռոք համերգ եք էկել... համերգս հարամ մի արեք»:

Բայց դե տեղիցս վեր կացա, գնացի աստիճանների վրա թռվռալու: Մեկ էլ տեսնեմ՝ էդ կնիկը գնաց: Բա˜, փաստորեն իսկականից սխալ տեղ էր էկել:

Չնայած սենց բաներն ինձ քիչ են հետաքրքրում (բայց ամեն դեպքում հետաքրքրում են), բայց ասեմ էլի... Էս անգամ դահլիճում գտնվողները Deep Purple-ի կամ Jethro Tull-ի էն հին ու նոր, համով-հոտով ռոքերները չէին: Իհարկե, նրանցից կային, բայց քիչ էին: Ավելի շատ իմ հետևի կնոջ տիպի մարդիկ էին, ու նրանք հիմնականում պարտերում էին: Ինձ թվա՞ց, թե՞ իսկապես հեռուստացույցով հիմնականում ամֆիթատրոնն էին ցույց տալիս, որովհետև պարտերի ժողովրդի մեծ մասը դասական համերգ էր եկել:

Վերջում «Արագիլը» երգեց: Ջա˜ն: Ամենալավ մասն էր համերգի: Տատիկս, որը հեռուստացույցով էր հետևում, Սերժին մեյմուն անվանելուց հետո խոստովանեց, որ «Արագիլը» դուրը եկավ:

Մի խոսքով, ընդհանուր գոհ եմ: Չգիտեմ՝ ինչ տպավորություն կստանայի, եթե լրիվ մենակ կամ ռոքից հեռու ընկերներիս հետ գնայի:

Ու հիշում եմ էն ջահել տարիներս, երբ ռոք համերգներ մենակ էի գնում, որովհետև ընկերներս ռոք չէին լսում, իսկ լսողներն էլ հիմնականում ընկերներս չէին:

Էս էլ նկարներ, բայց մենք ենք, Սերժը չի. Սերժին շատ կտեսնեք տարբեր տեղերում, մեզ՝ ոչ:


Էս ես, Սոնայի ձեռքի գործը


Վիվասելի գլխարկներով ոնց որ պեռաշկի ծախող լինենք :D :D :D


Էս էլ ես ու Սոնան: Ինչքան էլ պատմեր իրա ջահելությունից, մեկ ա, ռոքեր Սոնան ինձ համար բացահայտում էր :)


Էս էլ մենք՝ համարյա բոլորով, համերգից հետո


Հ.Գ. Ու ծագում է տրամաբանական հարց. հաջորդն ու՞մ համերգին ենք գնալու: Հենց Համալիրի մուտքի մոտ իմացանք. սեպտեմբերի 24-ին, Յան Անդերսոն: Ուրախացա: Տխրեցի. էդ օրը Զալցբուրգում եմ լինելու: Բա դրանից հետո ո՞վ ա: Ես ու Լիլիթը Ալանիս Մորիսեթ ուզեցինք, հետո՝ Ջոան Բաեզ: Ասա՝ երազել եք: