August 8th, 2010

4. Սխեֆենինգեն

Դեռ Երևանում ես ու Անուշը ծրագրել էինք, որ կիրակիին անց կկացնենք Հաագայի ծովափին՝ Սխեֆենինգենում:

Այստեղ պատմելու շատ բան չկա: Սկզբում ես ու Աննըմարին մտանք SeaLife, իսկ Անուշը, Էլլան ու շունը՝ Սաշան, դրսում սպասեցին:

SeaLife-ում մի անգամ էլ Դրեզդենում եմ եղել, բայց պետք է ասեմ, որ այստեղ ավելի սիրուն ու հետաքրքիր էր սարքած:

Collapse )

Flow-ի մասին

Վերջերս էս հոդվածը քննարկելիս լիքը կարծիքներ հնչեցին երջանկության և դրա ծագման մասին թե´ ֆեյսբուքում, որտեղ տեղադրված էր հղումը, թե´ ընկերներիս շրջանում, երբ երկու բառով պատմում էի հոդվածի բովանդակությունը:

Ընդհանրապես, չգիտես ինչու, մարդկանց միշտ էլ հետաքրքրում է երջանկության գաղափարը: Անընդհատ փորձում են սահմանումներ գտնել: Մեկն ասում է՝ խելոք մարդը չի կարող երջանիկ լինել, որովհետև շատ է մտածում: Մյուս ասում է՝ հիմարը չի կարող, որովհետև չգիտի՝ դա ինչ է: Ու անընդհատ վեճերը ծավալվում են՝ չհասնելով որևէ արդյունքի:

Դրական հոգեբանություն թեթևակի անցնելիս դասախոսը նշեց որոշ սահմանումներ, որոշ հետազոտությունների տվյալներ ցույց տվեց, բայց ինձ ամենաշատ դուր եկած գաղափարը flow-ն էր: Չնայած հայերեն տերմինը չգիտեմ, բայց եկեք թարգմանենք հոսք: Դա մոտավորապես այն իրավիճակն է, երբ զբաղվում ես մի գործով ու այնքան ես տարվում դրանով, որ չես նկատում՝ ժամանակն ինչպես է անցնում:

Վիքիից հանել եմ հոսքի բաղադրիչները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1. Հստակ նպատակներ
2. Կենտրոնացում
3. Ինքնագիտակցության զգացողության կորուստ
4. Ժամանակի զգացողության աղավաղում
5. Ուղիղ և անմիջական հետադարձ կապ (հաջողությունները և ձախողումներն այնքան ակնհայտ են, որ վարքը կարող է փոփոխվել ըստ անհրաժեշտության)
6. Կարողության մակարդակի և մարտահրավերի միջև հավասարակշռություն (գործողությունը ո´չ շատ հեշտ է, ո´չ շատ բարդ)
7. Իրավիճակի կամ գործողության անձնական կառավարման զգացողություն
8. Գործողությունն ինքնին հատուցում է, այնպես որ ջանքեր չեն գործադրվում
9. Մարմնական կարիքների իրազեկության բացակայություն (այն աստիճանի, որ կարելի է ուժեղ քաղց կամ հոգնածություն ունենալ՝ առանց զգալու դրանք)
10. Մարդիկ տարվում են իրենց գործողությամբ, և կենտրոնացումը նեղանում է միայն գործողության վրա

Ի՞նչ էի ուզում ասել: Դեռ էն ժամանակ հասկացա, որ flow-ն հենց երջանկությունն է որ կա: Իսկ եթե խիստ չլինենք, երջանկության բաղադրիչներից մեկն է կամ պարզ ասած՝ քո սիրած գործով զբաղվելն է:

Հիմա փորձում եմ մտածել՝ էդ ի՞նչ անելիս է, որ հոսքի մեջ եմ հայտնվում: Ու կարծես ոչինչ չեմ գտնում... Դուք ի՞նչ կասեք: