August 5th, 2010

Այ դու թարգմանիչ

Գերմանիայի դեսպանատուն ներկայացնելու համար ՇԲԿ-ից վերցրած տեղեկանքս պիտի տանեի նոտարի հաստատմամբ թարգմանելու: Գիտեմ, որ Բաղրամյանի սկզբերում նման ծառայություններ մատուցողներ լիքը կան: Էդպես գնացի, մտա առաջին պատահած գրասենյակը, տվեցի թարգմանելու: Էսօր հետ եմ գնացել, որ վերցնեմ:
- Ազգանունը կասե՞ք,- հարցնում են:
- Իշխանյան:
- Ա˜, Բյուրակն,- ծիծաղները հազիվ են զսպում,- էն Վահանչերազն ա,- էլի քթի տակ ծիծաղ:
Ջղայնանում եմ, բայց ձայն չեմ հանում: Վերցնում եմ թուղթս, դուրս գալիս:

Ճանապարհին կարդում եմ: Հիմա ծիծաղելու հերթն իմն է: Մի հատ նայեք էլի. "It is given to Byurakn Ishkhanyan daughter of Vahancheraz to certify that she is considered as resident of the chamber of the psychiatry from 01.090.2009 to 01.09.2011.
It is given to represent to the embassy of Germany." 
Հիմա սրանց ի՞նչ անես: Ո՞ր մեկն ասեմ, ո՞րը թողնեմ: Հիմա իմ գյոզալ անու՞նն ա խնդալու, թե՞ իրանց խայտառակ թարգմանությունը:

Ձեռքիս է նաև մեկ այլ տեղեկանք՝ բանկից, որը և´ հայերեն է, և´ անգլերեն, նորմալ է, գրագետ:

Ի՞նչ էի ուզում ասել:

Իմ սիրելի համալսարան ջան (մանավանդ գիտեմ, որ քո ներկայացուցիչներից շատերը կարդում են սա), ինչ կլինի էլի, սրանից հետո տեղեկանքները և´ հայերեն, և´ անգլերեն տուր կամ էլ քո սեփական թարգմանչական ծառայությունն ունեցիր: Ես էդ 4000 դրամը շատ ավելի մեծ հաճույքով քեզ կտամ: Տո 5000 էլ կտամ: Թե չէ էս խայտառակ թղթով ամաչում եմ դեսպանատուն մտնել: