August 3rd, 2010

Վեցը ութում

Վերջապես հասանք անցյալ տարվա հոլանդական պատմությանս: Էս մեկը մյուսներից շատ եմ սիրում: Երևի նրանից է, որ կարճ ժամանակում լիքը բան եղավ: Մի խոսքով, օրը մեկ-երկու հատվածով կներկայացնեմ:

1. Սկիզբը

Երկու տարի առաջ, երբ հուզմունքից չէի իմանում՝ ինչպես ավարտել Ամստերդամի պատմությունը, երբ բառեր չէի գտնում «Գրքանմանն» ամբողջացնելու համար, մտքովս չէր էլ անցնում, որ հաջորդ հանդիպումս այդքան մոտ կլինի:

Ես նախատեսել էի, որ այս ամենը կգրեմ ինքնաթիռում, երբ քունս չափից դուրս շատ կտանի, բայց աթոռի ուղղահայացությունը թույլ չի տա աչքերս հանգիստ փակել, իսկ հարևանս այնքան անհետաքրքիր կլինի, որ ձանձրույթից կմեռնեմ և ուղեկցորդուհուն րոպեն մեկ կհարցնեմ, թե ինչքան ժամանակ է մնացել մինչև թռիչքի ավարտը: Այդ ժամանակ միակ բանը, որ կօգնի՝ ժամերն անցնեն, գրելը կլինի:

Collapse )

2. Ելք դեպի քաղաք

Չգիտեմ՝ ձեզ ոնց, բայց ինձ մի այլ կարգի դուր ա գալիս էս մի կտորը:

Ուտրեխտի կենտրոնական կայարան հասա առանց դժվարությունների: Բայց իմ ամենալուրջ խնդիրը... կծիծաղեք... Այնտեղից դուրս գալն էր:

Ճամպրուկս թեև փոքր էր, բայց բավական ծանր էր: Ու եթե ճիշտը խոսենք, խնդիրը ոչ այնքան նրա ծանրությունն էր, որքան քաշելու դժվարությունը. բռնակը ձեռքս ցավացնում էր:

Իսկ ես անընդհատ պտտվում ու պտտվում էի՝ մոռանալով հոլանդերեն uitgang բառը: Ձեռքերս կարմրել էին, հրաժարվում էին ինձ ենթարկվել: Փորձում էի սլաքների «խորհրդին» հետևել, բայց դրանք խանգարում էին, տանում տարբեր ուղղություններով, տարբեր խանութներ:

Collapse )