August 2nd, 2010

Գլուխ 23. Վերադարձն ադրենալինով. կհասնե՞մ արդյոք Երևան

Հասել ենք վերջին գլխին, դիմացեք: Առաջին 22 հատն ու նկարներն այստեղ:

Ժամը 5:30 արթնացա, սկսեցի պատրաստվել: Երբ վերջին իրերս տեղավորում էի ճամպրուկիս մեջ, նկատեցի Մարուշային, որը կողքի վրա պառկած կիսաժպտալով անթարթ ինձ էր նայում. նա ավելի ուժեղ էր զգում վերջը:

Օգնեց, որ ճամպրուկս իջեցնենք: Առաջին հարկում իրոք վերջն էր... Գրկախառնվեցինք: Շտապեցի հեռանալ, որ արցունքներս չերևան:
- Մի օր կհանդիպենք:

Իսկ Մարուշան այնքան կանգնեց, մինչև տեսադաշտից կորա, կամ գուցե ավելի երկար: Չգիտեմ, չտեսա:

Պահակը քնած էր: Արթնացրի, որ դարպասը բացի: Ժպտալով ու ձեռքս թափահարելով հրաժեշտ տվեցի:

Փողոցները մարդաշատ էին. ոմանց համար նոր օրվա սկիզբն էր, մյուսների համար՝ նախորդի ավարտը:

Կանգառում առաջինն էի: Որովհետև գիտեի, որ դեռ տասնհինգ րոպե կար ավտոբուսին, նարինջս հանեցի, ատամներս մխրճեցի մեջը՝ առանց անհանգստանալու, որ ձեռքերս կկեղտոտվեն:

Միջքաղաքային ավտոկայան հասա մեկնումից 40 րոպե առաջ: Որոշեցի սրճել և նախաճաշել. հանրակացարանում չէի հասցրել: Ու խմեցի իմ վերջին café con leche-ն, կերա առաջին պատահած խմորեղենը: 

Collapse )

Ես քեզ, դու ինձը վերջացավ

Կար ժամանակ, երբ ուշադիր հետևում էի, որ ԿՄ-ի բոլոր ընկերներս փոխադարձ լինեն, այսինքն՝ եթե ինչ-որ մեկը փոխադարձաբար ինձ չէր ավելացնում, կարճ ժամանակ անց ջնջում էի, իսկ եթե մեկն առաջինն էր ինձ ավելացնում, վազելով փոխադարձում էի (չհաշված ակնհայտ բոթերին): Հետո հասկացա, որ էսպես շարունակել չի լինի: Կոնկրետ մի դեպքից հետո այլևս չեմ փոխադարձում նրանց, ովքեր անծանոթ են: Սեփական կաշվիս մասին եմ մտածում. փակ գրառումներում էնպիսի բաներ կան, որ պատահական մարդը, առավելևս լրտեսը պետք չէ, որ կարդա: Մյուս կողմից էլ, լիքը հետաքրքիր մատյաններ կան, որոնք ուզում եմ կարդալ, բայց տերը չի ուզում փոխադարձել մեր ընկերությունը: Հո չե՞մ ջնջելու, հետո ընկնեմ, ման գամ, թե որտեղ էր:

Ասածս ինչ է: Վերջին ժամանակներս ով ինձ ավելացրել է, թող չնեղանա, որ կապույտ սլաքը դեռ չի հայտնվել իրենց մոտ: Մանրամասն վերլուծելուց, անձերի ինքնությունները պարզելուց հետո նոր կավելացնեմ: