June 24th, 2010

Ու՞մ ենք հասկացնում

Շատ երկար կգրեի էսօրվա ցույցի, հանրապետականների լկտի ժպիտների, 71 դավաճանների, մեր կտրված ձայների ու մնացած բաների մասին, բայց ի՞նչ իմաստ ունի...

Էշոտյաններին ու մնացածներին զուր ենք փորձում որևէ բան բացատրել, փաստարկներ բերել: Եթե մեկին պատմում ես լիմոնի վիտամինների մասին, նա երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ է դա, մինչև համը չտեսնի: Նույնն էլ լեզուն է: Ինչքան էլ խոսենք դրա կարևորության մասին, Էշոտյանը չի հասկանա, որովհետև երբեք չի ճաշակել այն: Իմաստ կա՞ անընդհատ աղմկել, բացատրել, հասկացնել: Չէ, միևնույն է, տեղ չի հասնելու: Այդուհանդերձ, չեմ հեռանում պայքարողներից, չեմ հանձնվում, չեմ հուսահատվում: Մտքիս թաքուն մի անկյունում համոզված եմ, որ ամեն դեպքում հրաշքներ լինում են... Թե ինչ տեսքով, դա էլ թող Աստված որոշի:

Հ.Գ. Վազգեն Մանուկյանին անիմաստ մեղադրողներին էլ կխնդրեի, որ կարդային Հանրային խորհրդի բաց նամակը, իսկ այստեղ վերջին երկու հարցազրույցները հենց լեզվի թեմայով են: