June 22nd, 2010

Քաղաքապետարանը խո՞տ ա ուտում

Ո՞վ ինձ կասի՝ ինչո՞վ են մտածում էն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր քաղաքի լուսակիրների, կանգառների անցումների և նման այլ բաների համար:

Հերացու վրա մի անդուր զեբր կա: Ինչու՞ անդուր: Որովհետև թարթող դեղինից բացի ուրիշ լույս չկա, մեքենաներն էլ մեծ արագությամբ գալիս են վերևից ու ներքևից: Եթե անցնող լինի, ուզեն էլ, չեն կարող կանգնել: Բայց դե զեբրը կա, մարդիկ էլ անցնում են: Վերջերս երկու աղջիկ կարծեմ հենց էդտեղով անցնելիս մեքենայի տակ ընկան, մահացան...

Էսօր էլ երթուղայինով իջնում եմ, մեկ էլ տեսնեմ՝ էդ ցնդածները Հերացու ամենաբանուկ մասերից մեկում կանգառի նշան են տնկել: Գժվե՞լ են՝ չեմ հասկանում: Ախր եթե երթուղայինն այդ մասում կանգնի, վերևից եկող մեքենաները չեն հասցնի կանգնել, կխփեն: Մյուս կանգառն էլ հեռու չէ: Ինձ թվում է՝ ոչ ոք չի մեռնի, եթե Կորյունի կամ Նալբանդյանի վրա իջնելուց հետո քամակը շարժի դեպի իր ուզած ուղղությամբ: 

Ախր որ մտածեմ ինչ-որ մեկի բարեկամն ա ամեն օր էդտեղ իջնում, պետք ա իրա համար կանգառ ստեղծեին, էլի ուղեղիս մեջ չի տեղավորվում. ինչ-որ մեկերի բարեկամները երթուղային չեն նստում: