June 18th, 2010

Ինչու՞ ես լսում այս կամ այն երգը

Երբ փոքր ու արդեն սկսել էի երաժշտություն լսել, հայրս սիրում էր հարցնել. «Իսկ բառերը հասկանու՞մ ես»: Էն ժամանակ շատ ուշադրություն չէի դարձնում:

Չգիտեմ՝ հորս ասածներն էին պատճառը, թե այն, որ ես փոխվեցի, բայց եկավ ժամանակ, երբ երգն առանց բառերի չէի ընկալում: Մեկ-երկու անգամից հետո չէի կարողանում լսել: 

Էսօր ավելի ուժեղ հասկացա, թե ինչ կարող են անել բառերը...

Շառլ Ազնավուրի "La Bohème" երգի նկատմամբ լրիվ անտարբեր էի. ո´չ սիրում էի, ո´չ զզվում: Բայց էսօր ֆրանսերենի դասի ժամանակ թարգմանեցինք, ու... նենց մի տեսակ աչքերս լցվել էին: Որ չամաչեի, հենց տեղում էլ ջրհեղեղ կանեի: Ու հիմա անընդհատ լսում եմ երգը: Հիմա կտեղադրեմ այստեղ հատուկ ինձ նման ուշացածների համար:



Իսկ դու՞ք: Ձեզ ի՞նչ է, պետք, որ երգը սիրեք:

Երջանկության նոպա

Երբ երկրորդ կուրս էի, ֆիզիոլոգիայի դասի ժամանակ գորտին դեշալվարիզացիա էինք անում ու ամբողջ մարմնից առանձնացած ազդրի մկանների վրա աղ լցնում, հետևում, թե ոնց են կծկվում:

Կարծես բոլոր զգայարաններիս վրա աղ շաղ տված լինեն: Եվ ես ամբողջությամբ, ինչքան ուժ ունեմ, ինչքան հնարավոր է պատկերացնել ընդհանրապես, զգում եմ կյանքս իր բոլոր գույներով: Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ է կատարվում իմ ներսում, չեմ կարող նկարագրել, թե ինչ աստիճանի երջանիկ եմ: Մտածում եմ՝ գուցե վերջին մեկ ու մի քիչ ավելի տարում չէի էլ ապրում. բոլոր տեսակի զգացմունքներս մեռել էին: Իսկ հիմա ես կամ, այստեղ ու... կյանք, քեզ սիրում եմ: Էս քյառթու արտահայտություն չէր: Սիրում եմ կյանքը հենց իր իսկական իմաստով: