June 7th, 2010

Այրի կնոջ և դատավորի առակը, զուգահեռներ մեր իրականության հետ

Հիսուսը մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու: Եվ ասաց.
- Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո´չ Աստծուց էր վախենում և ո´չ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի´ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»:
Ապա Տերը շարունակեց.
- Լսեցե´ք, թե ի´նչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո´, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա:
(Ղուկաս 18:1-8)

Էս առակի իմաստը մոտավորապես այն է, որ նույնիսկ անիրավ դատավորը մենակ նրա համար, որ կինն իրեն հանգիստ թողնի, հարցերը լուծեց, իսկ Աստված, որը, բնականաբար, հեռու է անիրավությունից, ինչքա˜ն արագ պիտի արձագանքի մեր խնդրանքին: Սա քննարկման առանձին թեմա է: Ես կուզենայի ավելի շուտ կենտրոնանալ դատավորի վրա: 

Ծանո՞թ չէր. մեր պետական այրերն էլ են էսօր էդ օրին, բայց ի տարբերություն կնոջ, մեր հասարակությունը սովորություն չունի զզվցնելու: Ասածս ի՞նչ էր: Եթե մի բան չի հաջողվում մարդավարի հասկացնել պետության գլխավորներին, պետք է ուղղակի անընդհատ խոսել դրա մասին, էնքան զզվացնել, որ մենակ մեզնից գլուխներն ազատելու համար հարցը լուծեն: