June 1st, 2010

«Ձյունը» (Օրհան Փամուկ)

Լավ չհասկացա՝ ինչու հանկարծ որոշեցի այս գիրքը կարդալ: Երևի ինչ-որ հատուկ նախընտրություն չունեի կամ էլ որոշել էի վերջապես ոչ իմ գրապահարանից օգտվել, իսկ նրա մասին կարծիքները խոստումնալից էին...

Սկսեցի ապրիլի կեսերին, վերջացրի այսօր կեսօրին: Հաշվի առնելով ներկայիս զբաղվածությունը (ավելի ճիշտ՝ չզբաղվածությունը)՝ դա բավական երկար ժամանակ է ընդամենը 400 էջանոց գրքի համար:

Հիմա բացատրեմ. կարդալս չէր գալիս, առաջ չէր գնում: Այնպես չէր, որ ինչ-որ հատվածներ արագ անցա, ինչ-որ տեղերում էլ դանդաղեցի: Սկզբից մինչև վերջին էջն ինձ ստիպել եմ, պարտադրել: Նույնիսկ ուզում էի կիսատ թողնել, բայց ափսոսացի:

Ի՞նչն էր պատճառը: Արդյոք գիրքը վա՞տն էր: Չէ, բացարձակապես: Պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ դուրս եկավ: Ուղղակի ինչ-որ անբացատրելի վանողություն կար: Գուցե իսլամական մշակու՞յթն էր պատճառը, որ էդքան օտար էր ինձ: Բայց չէ, տեղեր կային, որոնք էնքա˜ն նման էին մեր իրականությանը: Մեկ Կապույտի կարծիքն արևմուտքի մասին: Հայաստանից ոտք չդրած բազմաթիվ մարդիկ էլ մոտավորապես նույն բանն են մտածում: Հետո թերթերի մասը. նախապես տպվում էր այն, ինչը դեռ տեղի չէր ունեցել, բայց արդյունքում ճիշտ էր դուրս գալիս: Ընդհանրապես, մամուլի մասին էս նախադասությունը դուրս եկավ. «Եվ եթե քո ընթերցողը միայն ստեր է պահանջում, ո՞վ ես քո կյանքով, որ վաճառես թերթեր, որոնցում ճշմարտությունն է տպագրված»: Էնքա˜ն նման է հայկական թերթերին:

Collapse )