April 26th, 2010

Հայկական կրթությունը չի նշանակում օտար լեզու չիմանալ

Մի անգամ մեր գրադարանավարուհին որտեղից որտեղ սկսեց ինձ խոսացնել: Էնքան սար ու ձոր ընկանք, որ վերջը հասանք նրան, որ մամաս Լոմոնոսովն է ավարտել:
- Մամադ երևի ռուսական կրթություն ունի,- ասաց:
- Չէ, հայկական:
- Բա ո՞նց ա Մոսկվայում սովորել:
- Որովհետև շատ լավ ռուսերեն գիտի:
Մայրս, ավարտելով քաղաքի ոչ լավագույն հայկական դպրոցը, կարողացել է այն ժամանակվա համար հնարավոր ամենալավ կրթությունը ստանալ: Ավելին՝ նա անգլերեն էլ գերազանց գիտի:

Collapse )