April 20th, 2010

Էստեղ մարմնովս սարսուռ անցավ...

Ես գիտեի՝ Lhasa de Sela-ն երկու ալբոմ ունի: Բայց երբtaisha48-ը նրա Rising երգը տեղադրեց, նկատեցի, որ չունեմ այն:  Մտա wiki, որ ճշտեմ: Տեսա, որ երրորդ ալբոմը 2009-ին է թողարկվել: Տեսա նաև, որ 2010-ի հունվարի 1-ին... մահացել է... 37 տարեկանում: Այ էսպես սուսիկ-փուսիկ եկավ, երգեց, գնաց՝ ձեռք բերելով երկրպագուների շատ նեղ շրջանակ: Էնքան սուսիկ-փուսիկ, որին նույնիսկ հանճարեղ ակինատորը չի ճանաչում... Ու ոչ մի տեղ չհիշատակվեց, որ մահացել է, չեղավ «գնա մեռի արի սիրեմ» վիճակը:

Իսկ ես հույս ունեի, որ մի օր նրա համերգին ներկա կգտնվեմ...

Մի երգ էլ իմ կողմից՝ իմ ամենասիրածներից, չնայած դժվարանում եմ ասել, թե որոնք եմ մյուսներից շատ սիրում: