April 16th, 2010

Հարցում ֆոտոսեսիայի մասին

Իմ լավ ընկերուհիներից մեկը հարցում է անցկացնում, ես էլ որոշեցի նրան օգնել: Կխնդրեի մեկնաբանություն թողնելով՝ պատասխանել հետևյալ հարցերին: Նախապես շնորհակալություն:

1. Սեռ
2. Տարիք
3. Ի՞նչ լուսանկարչական ստուդիաներ գիտեք
4. Օգտվե՞լ եք երբևէ նման ծառայություններից (Եթե այո հարց 5, եթե ոչ հարց 6)
5. Ո՞ր ստուդիայից եք օգտվել, ինչի՞ց էիք գոհ, ինչի՞ց ոչ
6. Ինչու՞ չեք օգտվել
7. Ի՞նչ նպատակով եք օգտագործում լուսանկարները (անձնական, սոցիալական ցանցեր, մասնագիտական (մոդել, երգիչ, դերասան և այլն)
8. Որքա՞ն եք պատրաստ վճարել ֆոտոսեսիայի համար
9. Մատչելի գնի դեպքում որքա՞ն հաճախ կօգտվեք այդ ծառայությունից
10. Կցանկանա՞ք արդյոք ձեր ծանոթներին նվիրել ֆոտոսեսիայի մասնակցելու նվեր-քարտ: Եթե ոչ ինչու՞