April 3rd, 2010

«Մինչև քեզ գտնեմ» (Ջոն Իրվինգ)/ "Until I Find You" (John Irving)

Իրվինգի անունը լսել եմ տատիկիցս, որին դուր էր եկել նրա՝ «Աղոթք Օուեն Մինիի» համար վեպը, գիրքն ինձ էր նվիրել, բայց էդպես էլ մի քանի էջից չէի կարողացել առաջ գնալ: Հետո լսել եմ իմ Աննիի լյուքսեմբուրգցի ընկերոջից՝ Միչից. Իրվինգը նրա սիրած գրողն է: Վերջերս էլ Երևանի գրախանութներից մեկում, երբ եղբայրս պատրաստվում էր Նոր տարվա նվեր գնել ինձ համար, գտանք հաստափոր "Until I Find You"-ն, որը բավական էժան էր: Չդիմացա գայթակղությանը. ծանոթ անուն, հաստ ու նոր գիրք, էժան, բնագրով, Երևանում:

Սկսեցի կարդալ փետրվարից: Էսօր նոր պրծա: Հեշտ չէր. ավելի քան 800 էջ էր, մեջտեղներում էլ լավ չէր կարդացվում: Պետք է ասեմ, որ վաղուց էսքան մեծ գիրք չէի կարդացել, ու շատ հավես էր: Մյուս կողմից, առանձնապես դուրս չեկավ, թեև ուժեղ կողմեր ուներ: Ավելի շուտ նման էր ամերիկյան սերիալի, որ անընդհատ անիմաստ ձգձգում են ու խճճում, իսկ ամենակարևոր իրադարձությունը վերջին գլխում է տեղի ունենում: Կարող եմ համեմատել "Lost" սերիալի հետ, որը նույնքան հաճույքով դիտում եմ, բայց որ ասեմ հիացած եմ, սուտ կլինի:

Էս գրքի կազմը: Հատուկ եմ դնում, ուշադիր նայեք: Սկզբում ինձ թվում էր ախմախ սենտիմենտալ նկար է, բայց գիրքը կարդալիս հասկանում ես՝ ինչ է, ու էդպես մի քիչ իմաստ է ունենում:

Collapse )