March 19th, 2010

Փոքրիկ հանելուկ

Բաժանմունքում կռիվ-ղալմաղալ էր: Հիվանդին բերեցին բժշկի մոտ: Սանիտարների հետ կռիվ էր անում, բժշկին էլ ասաց.
- Էս ի՞նչ բան ա... Մի հատ հաց եմ ուզում, չեն տալիս: Սիգարետ ուզեցի: Բուֆետում չկար, 200 մետր էն կողմ խանութում չկար... Էս ի՞նչ տեղ ա: Կարո՞ղ ա ուզում եք զանգեմ մամային, ասեմ՝ Չարենց-Թումանյան բերի:
- Չարենցը ստեղ ի՞նչ կապ ունի,- հարցնում է բժիշկը:

Հարցս ուղղում եմ ձեզ: Չարենցն ու Թումանյանն ի՞նչ կապ ունեն: Սկզբում քոմենթներն անտեսանելի կսարքեմ, որ հետաքրքիր լինի:

Թարմացում: 
Լիլ, գիտեմ, որ խաբար ես տվել: Դրա համար առայժմ քոմենթները չեմ բացում :P

Թարմացում 2: Ռիփին ու Ամառին ոչ ոք խաբար չի տվել, ու իրանք սաղից խելոք են:

Թարմացում 3: Լիլն ասում ա, որ Գոռիկի արև ոչ մեկին խաբար չի տվել:

Թարմացում 4:
Քոմենթները հիմա բացում եմ, բայց եթե ուզում եք մնալ խաղի մեջ, կարող եք առանց դրանք նայելու պատասխանել: Ի դեպ, ԿՄ-ի ժողովուրդը տարօրինակ ձևով մյուսներից լավ պատասխանեց:

Կինո Մոսկվայի ամառային դահլիճն ու քրիստոնեությունը

Ինձ վերջերս շատ են հարցնում, թե արդյոք կողմ եմ, որ ամառային դահլիճը քանդեն: Կատեգորիկ բացասական պատասխան ստանալուն պես զարմանում են.
- Բա դու քրիստոնյա՞ ես:
Հա, քրիստոնյա եմ: Հենց դրա համար էլ չեմ ուզում: Մի՞թե քրիստոնյա լինելը չափվում է տաճարներ կառուցելով (հա, հենց տաճարներ, որովհետև եկեղեցին շինություն չէ, մարդիկ են): Մի՞թե ոմանք միամտաբար կարծում են, թե եկեղեցիներ քանդելով Աստծո մոտ աչոկներ են հավաքում:

Ախր Քրիստոսը եկել էր ասելու, որ Աստծուն պաշտելու համար հատուկ տեղեր պետք չեն, հետևաբար հաստատ Աստված մեզնից չի նեղանա, եթե ամառային դահլիճի փոխարեն ուրիշ վայրերում աղոթենք: Ավելին՝ Նրա համար նշանակություն չունի, թե որտեղ կաղոթես: Կարևորը՝ ինչ սրտով կանես դա:

Ի՞նչ սրտով են էսօր ուզում քանդել կինո Մոսկվայի ամառային դահլիճը:

Ընդհանրապես, հայ ժողովուրդը հայտնի է իր քանդիչ բնավորությամբ... Ամեն ինչ միայն քանդել, քանդել... Տեղում կառուցել նորը, որը շուտով ուրիշները կքանդեն: Մի՞թե անհնար է ոմանց այդքան բաղձալի եկեղեցին ուրիշ տեղում կառուցել: Մի՞թե ինչ-որ բան կառուցելու համար պարտադիր պայման է ուրիշ բան քանդելը: Մի՞թե էս անտեր երկրում ուրիշ տարածք չի մնացել:

Իսկ պսոևդոհոգևորականներին կխնդրեի էդքան մեծ եռանդով նոր եկեղեցու կառուցումը պաշտպանելու փոխարեն մի պահ նայել երկնքին ու փորձել հասկանալ. արդյոք դա՞ է Աստծո ուզածը: