March 6th, 2010

Արձակուրդ

Էսօր ինքնավերլուծության օր էր: Վերջապես կարողացա իմ առաջ նպատակ դնել ու ինքս ինձ հետ մենակ մնալ: Ներսս քանդեցի, ինչ կար-չկար դուրս թափեցի, հետո սկսեցի կարևոր բաները դասավորել, իսկ աղբը ճմրթեցի, թափեցի: Դա կատարվեց իմ ձեռագիր օրագրում. հրաշալի միջոց է նման իրավիճակների համար ու բացարձակապես կապ չունի բլոգիս հետ: Հա, էդ սաղ հեչ: Մի խոսքով, ինձ լավ հասկացա: Դրա համար մի շաբաթ ոչինչ չեմ գրելու բլոգումս: 

Հ.Գ. Հետո էլ հավեսի համար սկսեցի չորս տարի առաջ գրածներս կարդալ: Ի˜նչ միամիտ ախմախ էի, ո˜նց մարդկանց չէի ճանաչում:

Հ.Հ.Գ. Օրագրիս կազմի վրա մի հատ հեռախոսի համար տեսա, հետն էլ մեկի անունը: Դեբիլի մեկն էի փաստորեն: