March 3rd, 2010

Երբ իրականությունն աղավաղված է ընկալվում...

Մի անգամ գրել եմ մեկի մասին: Հիմա էլ հերթը մյուսինն է... Նա իրականությունը չի ընկալում այնպես, ինչպես կա, հետևաբար չես կարող մեղադրել, որ ստում է: Նրա սիրտը մաքուր է. եթե օգնություն խնդրես, միանգամից կվազի: Բայց կարող է պատմել բաներ, որոնք երբևէ տեղի չեն ունեցել՝ վստահ լինելով, որ չի ստում: 

Կան մարդիկ, որոնք միտումնավոր մյուսների մասին ինչ-որ բաներ են տարածում, որ հարաբերություններ փչացնեն: Չեմ հասկանում նրանց, բայց հավատում եմ, որ դա անում են գիտակցաբար՝ շատ լավ հասկանալով իրենց արարքի հետևանքները: Բայց ոչ մի կերպ ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է առողջ (իսկ եթե ոչ, ապա ինչո՞վ հիվանդ) ու բարի մարդն էդքան աղավաղված տեսնել աշխարհը: