February 24th, 2010

Էլի ձախլիկների մասին

Չէ, իսկականից շատ հավես գիտություն է նեյրոհոգեբանությունը: Ըստ էության, այս ամիսների ընթացքում կատարածս գիտական աշխատանքը նույնպես հիմնված է հենց նեյրոհոգեբանության վրա... ի դեպ, միակ բանը, որը մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ ձանձրանում:

Լավ, չշեղվեմ: Ձախլիկների մասին էլի ասելիք ունեի: Ուրեմն, պարզվում է՝ կիսագնդերով ֆունկցիաների բաշխումը սկսվում է յոթ տարեկանում, ավարտվում 10-ում, հետևաբար կարելի է տեսնել փոքր երեխաների, որոնց համար միևնույն է՝ մատիտը կամ գրիչը որ ձեռքով կբռնեն նկարելիս: Այ դպրոցում արդեն կամաց-կամաց կողմնորոշվում են դոմինանտ կիսագնդով, ու էդպես ստացվում են «աջլիկ» կամ «ձախլիկ»:

Էս էլ մի հետաքրքիր թեստ աջլիկ-ձախլիկության վերաբերյալ: Ինձ մոտ 6:4 ստացվեց՝ հօգուտ ձախլիկության:

Հ.Գ. Մեկ էլ էս նեյրոհոգեբանությունն էնքա˜ն հավես է բժշկական հոգեբանության ֆոնի վրա, որից զարգացման տեսություններ ենք անցնում: Մի տեղ տեսությունն է, իսկ մյուս տեղում՝ գիտությունը, որոնք շատ դեպքերում իրար լրացնում են: