February 23rd, 2010

(no subject)

Ես լրիվ աննորմալ եմ: Երեկոյան ժամը 8-ից պառկել եմ քնելու և այլևս չեմ արթնացել... դե մինչև առավոտյան ժամը 8-ին զարթուցչի զնգալը: Ու նույնիսկ դրանից հետո ևս 20 րոպե չեմ կարողացել աչքերս բացել:

Ձախլիկների մասին

Էս մի շաբաթը նեյրոհոգեբանություն ենք անցնում: Շատ հետաքրքիր գիտություն է, ու եթե Հայաստանում նման առանձին մասնագիտություն լիներ, հաստատ կընտրեի: Դասախոսն էլ շատ լավն է, բավական հետաքրքիր է դասն անցկացնում:

Առաջին օրը մի քիչ ձախլիկների մասին խոսեց: Ասաց, որ ճիշտ է, որ նրանք տաղանդավոր են լինում, բայց մյուս կողմից... ավելի հակված են կակազելու, էպիլեպսիայի և նևրոզների:

Իսկ ամենահետաքրքիրը... Երկու թեստ արեց աջլիկության ու ձախլիկության: Ըստ դրա, մեզնից երկուսն աջլիկ դուրս եկան, երկուսն էլ խառը: Փաստորեն՝ բացարձակ աջլիկ ու բացարձակ ձախլիկ հազվադեպ է հանդիպում:

Հա, նաև ավելացրեց, որ ձախլիկներին աջի անցնել ստիպելն էնքան էլ սխալ չէ, որովհետև նման դեպքում ձախ կիսագունդն էլ է ֆունկցիոնալ զարգանում, և նրանք ավելի հեշտ հարմարվող են լինում: Բայց մյուս կողմից, փոխելը վտանգավոր է այն առումով, որ կարող է կակազելու պատճառ դառնալ: