February 12th, 2010

«Հիվանդասենյակ N 6» (Անտոն Չեխով)

Անհիշելի ժամանակներից էս պատմվածքը նախատեսել էի, որ կարդամ: Երևի գիտեք, որ շեղված եմ հոգեկան հիվանդների մասին պատմող գրականության վրա: Սկզբում տանը քրքրեցի, չգտա: Հետո ինտերնետից քաշեցի, բայց դեռ էնպիսի դեպք չի եղել, որ որևէ անվանի գրողի ստեղծագործություն կոմպով կարդամ: Էդպես մնաց կոմպիս մեջ, մինչև մի օր հայտնաբերեցի, որ տանը Չեխովի մի նոր գիրք է հայտնվել: Բացեցի, մեջը կար «Հիվանդասենյակ N 6-ը»: էդ ժամանակ ուրիշ բան էի կարդում, հետաձգեցի:

Երեկ, երբ զգացի, որ «Դրեզդենին» վերադառնալու համար դեռ ուղեղս լավ չի հանգստացել, որոշեցի պուճուր մի բան կարդալ: Ու դա եղավ «Հիվանդասենյակ N 6-ը»...

Collapse )