February 6th, 2010

Երբ նույն գրքում նոր բան ես հայտնաբերում 2

Եթե հիշում եք, մի քանի օր առաջ դիմել էի ձեր օգնությանը, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում գտնել, թե ինչ է նշանակում էֆեկտոր և ռեցեպտոր կատատոնիա: Որոնումները շարունակվում էին մինչև այսօր: Փնտրտուքներին միացել էր նաև Ռոզիկը. հերթով լինքեր էր գտնում, տալիս էր ինձ, նայում էի: Ես էլ զուգահեռ ինտերնետն էի փորփրում: Վերջը գտա. Ступор, сопровождаемый помрачением сознания, прежде всего онейроидным, называют рецепторным; ступор, существующий на фоне ясного сознания, — люцидным или эффекторным. 

Հա բա... պիտի պարտադիր ինձ ծանոթ օնեյրոիդ և լյուցիդային կատատոնիաներին ուրիշ անուն դնեին:

Ես կասեի՝ ամիսներ առաջ ինձ իմաստուն խորհուրդ էին տվել, որ էդ հայերեն գիրքը զուբրիտ անեմ: Խնդրեմ, վերջերս մի
նորություն գտել էի, մյուսն էլ էսօր գտա, երբ հետաքրքրության համար բացեցի կատատոնիային նվիրված էջը... Լյուցիդայինի ու օնեյրոիդի կողքը՝ փակագծերի մեջ, գրված էին էդքան փնտրվող էֆեկտոր և ռեցեպտոր բառերը... Մեռնեմ իմ անուշադրությանը: Էս շշմած վիճակով ո՞նց եմ բժշկականն ավարտել, չգիտեմ: