February 3rd, 2010

Իմ նոր մոնիտորը

Էրեկվա սաղ պրոբլեմներս քիչ էին, մեկ էլ մոնիտորս գմփաց: Էս արդեն երկրորդ մոնիտորն էի գմփցնում: Կարամ գլուխ գովեմ, որ ես մոնիտոր գմփցնող եմ:

Որոշեցի ախպորս կոմպով յոլա գնալ, մինչև ինձ համար նոր մոնիտոր կճարենք: Հա, կճարենք, ոչ թե կառնենք, որովհետև բոլոր մոնիտորները դատապարտված են գմփալու տխուր ճակատագրին, ու չարժե կարճ ժամանակվա համար փող ծախսել, նորն առնել:

Էդպես մտածում էինք, թե որտեղից ճարենք կամ արժե ճարել, թե միանգամից նոութբուք առնենք ապառիկով, ու մեկ էլ պապս էկավ: Որ մամաս ասեց՝ մոնիտորս գմփացել ա, էդտեղ հիշեցի, որ պապիս տանը մի չօգտագործվող հնադարյան կոմպ կա: Էնքան անպետք բան ա, որ իրա տնվորներն ավելորդ բեռ են համարել ու նվիրել են պապիս: Էդ խեղճ մարդն էլ օր ծերության հո ինտերնետ չի՞ մտնելու: Ոնց կոմպը հայտնվել էր իրանց տանը, տենց էլ մնացել էր:
- Պապիկ, քո կոմպը մոնիտոր ունի՞:
- Եսի՞մ: Մաս ա փչացած, չի աշխատում:
- Կարևորը մոնիտորն ա: Աշխատու՞մ ա:
- Էդ ո՞րն ա:
- Էկրանը:
- Տելեվիզրը,- կողքից ավելացնում ա մամաս, որ պապիս համար հասկանալի դառնա:
- Հա, ունի:

Մի կես ժամ հետո բարձրանում եմ: Պարզվում ա՝ աշխատում ա: Ախպորս կանչում եմ, որ իջացնի: Բերում, տեղադրում եմ: Քեֆս գալիս ա: Ճիշտ ա, հնադարյան բան ա, բայց պուճուր ա, ավելի քիչ ա տեղ զբաղեցնում: Միացնում եմ: Մեկ էլ զգում եմ՝ Վան Գոգի նկարն ուռուցիկացել ա: Էկրանին նայել էլ չեմ կարողանում. աչքերս ցավում են: Չէ, էս չափից դուրս հին մոնիտոր ա: Մի ուրիշ կարգի գլխապտույտ-բան-ման առաջացնող ա: Կճառագայթի էլ: Դրանի՞ց էլ լավ բան: Սրանից հետո ստիպված քիչ կնստեմ դեմը: Ու համ էլ էս գրառմանս ֆոնտը մեծացնում եմ ոչ միայն Գեոգրաֆի համար, որ կարողանա էսքան հայերեն կարդա, այլև ինձ համար, որ տառերը մրջյուններ չերևան: